Logo

«Բավարիան» մտադիր է օգտվել Հալանդի շուրջ ստեղծված իրավիճակից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:11 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Dormund«Բավարիան» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» ռմբարկու Էրլինգ Հալանդի տրանսֆերի համար պայքարին: Այս մասին տեղեկացնում է Sport Bild-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, մյունխենյան թիմը կապ է հաստատել նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ և քննարկել որոշ մանրամասներ:

Հետաքրքիր է, որ «գերմանական մեքենայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանն, ու կողմերը դեռևս ոչ մի բանակցություն չեն սկսել: Սա ևս խոսում մյունխենցիների մտադրության մասին:«»

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում Հալանդն անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 6 ասիստի հեղինակ: Լեհ ռմբարկուի կա 21 խաղ, 31 գոլ և գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա