Logo

Բոբ Դիլանը Sony-ին կվաճառի իր ձայնագրությունների ամբողջական կատալոգը

Հեղինակ
tigran5
15:41 / 25.01.2022ՍՊՈՐՏ

Բոբ Դիլան

Ամերիկացի հայտնի երաժիշտ Բոբ Դիլանը Sony Music-ին վաճառել է իր ձայնագրությունների ամբողջական կատալոգը. այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Sony Music-ն հայտարարել է, որ ամբողջությամբ ձեռք է բերել Դիլանի ձայնագրությունների ողջ կատալոգը, ինչպես նաև ապագա նոր թողարկումների իրավունքները:

Variety-ի տվյալներով՝ գործարքի արժեքը կարող է կազմել 150-200 միլիոն դոլար:

2020 թվականի դեկտեմբերին երաժիշտը վաճառեց իր բոլոր երգերի իրավունքները Universal Music Publishing Group-ին։ Գործարքը գնահատվել էր հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն հավաստի տեղեկություններ չկան։

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա