Logo

«Bridgerton»-ը մեր ժամանակների ամենահայտնի հեռուստասերիալներից է…իսկ ինպիսի՞ն է երկրորդ եթերաշրջանը

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 01.04.2022Ռեժիսորներ
Bridgerton

Netflix-ի՝ ամերիկացի գրող Ջուլիա Քուինի վեպերի վրա հիմնված Bridgerton («Բրիդջերթոն») սերիալն ամենահայտնին է կինոաշխարհում. շքեղ կոստյումների և սեքսի բացահայտ տեսարաններով այս մելոդրաման ընդամենը մեկ ամսում ամբողջ աշխարհում դիտել է ավելի քան 82 միլիոն հեռուստադիտող: 

Այն իր հայտնիությամբ և դիտումներով զիջում է միայն The Squid Game-ին:

The Bridgerton-ի նոր եթերաշրջանն ամուսնության մասին է. Բրիջերթոնների ավագ որդին՝ Էնթոնին, վերջապես հասունացել է ամուսնության համար: Հարազատների մշտական ճնշման պատճառով անուղղելի ամուրի երիտասարդ վիկոնտի ընտրությունը կանգ է առնում հնդկական արմատներով գեղեցկուհի Էդվինայի վրա։ Բարձր հասարակությունը կողմնակից է նման միությանը, բայց Էդվինայի ավագ քույրը քննադատորեն է մոտենում քրոջ ընտրյալին. Քեյթ Շեֆիլդի կարծիքով՝ քույրն արժանի է ավելի լավ ապագայի: Էնթոնիի ու Քեյթի միջև անսպասելիորեն իրական զգացմունքներ են առաջանում, այդ դեպքում ինչպես վարվել Էդվինայի հետ, երբ հարսանիքի օրն արդեն նշանակված է և թագուհի Շառլոտան պատրաստվում է գալ տոնակատարությանը:

 Bridgerton 1

Սիրային եռանկյունու շրջադարձերը նոր «Bridgerton»-ի հիմնական, բայց ոչ միակ սյուժեի գիծն են: Մեկ ուրիշն առեղծվածային լրագրող Լեդի Ուիսլդաունի ինքնությունն է, որը տանջում էր երկրպագուներին առաջին եթերաշրջանում։

Նույնիսկ վրիժառու թագուհին դեմ չէ լրագրողին բացահայտելուն, սակայն Ուիսլդաունը, ի հեճուկս նրան, պարզվում է, դավադրության վարպետ է։ Այնուամենայնիվ, այս սյուժեն, ինչպես նաև կրտսեր Բրիջերթոնի՝ Էլիզայի և Թեոյի միջև սիրային երկրորդական գիծն ավելի շուտ ծառայում են որպես հիմնական դրամայի թեթև ընդհատումներ:

Բրիջերթոնի շարքից Քուինի յուրաքանչյուր գիրք կենտրոնանում է ընտանիքի տարբեր անդամների և նրանց սիրային հարաբերությունների վրա: Այն հերոսները, որոնք առաջին պլան են մղվել փոխարինելու Դաֆնային և Սայմոն Բասեթին, ոչ թե զիջում են առաջին սեզոնի դերասաններին խարիզմայով կամ կրքոտ համբուրվելու ունակությամբ. խնդիրն ավելի շուտ այն է, որ սերիալը որևէ առանձնահատուկ վերափոխման չի ենթարկվել:

Բրիջերթոնների դեբյուտային մասը տարբերվում էր իր ժամանակի տասնյակ այլ կոստյումային դրամաներից, հիմնականում նրանով, որ այն ուղղված էր երիտասարդ լսարանին:
Եվ դա շատ խելամտորեն էր արված. շքեղ երեկույթների ժամանակ մասնակիցները պարում էին Թեյլոր Սվիֆթի, Արիանա Գրանդեի և Բիլլի Այլիշի հայտնի հիթերի գործիքային քավրների տակ՝ սեքսի բազմաթիվ և բացահայտ տեսարաններով: Սրան ավելացնենք ռասայական բազմազան դերասանական կազմը. Բրիջերթոնների աշխարհում սպիտակ բրիտանական արիստոկրատիան ապրում է սևամորթ գաղթականների հետ, իսկ թագուհի Շառլոտան, պարզվում է, աֆրիկացի է:

 Bridgerton 2

Բրիջերթոնների շարունակության մեջ պալատական նվագախմբերը դեռ կատարում են հանրաճանաչ երաժշտական հիթեր, գլխավոր հերոսներին մարմնավորում են հնդկական արմատներ ունեցող դերասանուհիները, այս անգամ ռեժիսորները հեռացել են հերոսների առավելագույն սեռական էմանսիպացիայի սկզբունքից. ամբողջ սեզոնի ընթացքում Բրիջերթոնների գլխավոր հերոսները սեքսով են զբաղվում միայն մեկ անգամ:

Ռեժիսորները ստեղծել են սերիալ, որի սյուժեները ցավալիորեն կանխատեսելի են և, հետևաբար, աներևակայելի երկար են թվում: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա