Logo

Բրիջիթ և Էմանուել Մակրոն. անսովոր սիրո պատմություն

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:11 / 28.06.2022Լրահոս
Էմանուել Մակրոն-Բրիջիթ

Մակրոնը քաղաքականություն է մտել բիզնեսից, աշխատել է որպես բանկիր Ռոտշիլդների մոտ, կինը՝ Բրիջիթը՝ հարուստ բուրժուական ընտանիքից է։ Այնուամենայնիվ, Մակրոնը դարձավ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդի հավատարիմ օգնականը և էկոնոմիկայի նախարարը նրա սոցիալիստական ​​կառավարությունում։ Սակայն, նա չգնաց սոցիալիստական ​​փրայմերիզների և հիմնեց իր «En Marche!»՝ «Առա՛ջ» շարժումը:

Մակրոնն ու Բրիջիթն ամուսնացել են 2007 թվականին։ Բայց սիրահարվել են միմյանց ավելի քան 20 տարի առաջ:

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-1

Մակրոնը ծանոթացել է Բրիջիթի հետ, երբ սովորում էր Ամյեն քաղաքի La Providence քոլեջում. բժիշկ ծնողներն իրենց որդուն ուղարկել էին քաղաքի լավագույն մասնավոր դպրոցը: Բրիջիթն այդ ժամանակ Օզիեր ազգանունն ուներ: Ամուսնացած էր, երեք երեխաների մայր, ֆրանսերեն և գրականություն էր դասավանդում, ղեկավարում էր դպրոցի թատրոնը, որտեղ երկար, աչքի ընկնող մազերով մի գեղեցիկ տղա էր խաղում։ Ֆրանսիական հեռուստատեսությունը վերջերս ցուցադրել է 1993 թվականի կադրեր, որտեղ երևում է, որ Մակրոնը Ժան Տարդիոյի պիեսում խրտվիլակի հագուստով է: Հանդիսատեսը ծափահարում է, բեմ է բարձրանում ռեժիսոր Բրիջիթը և կանգնում իր սիրելի դերասանի կողքին։

Տղան 16 տարեկան էր, կինը՝ 40:

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-2

Մակրոնը դարձավ Բրիջիթի սիրելի աշակերտը. համադասարանցիները հիշում են, որ նա գովում էր նրա յուրաքանչյուր շարադրություն, որոշ հատվածներ նույնիսկ բարձրաձայն էր կարդում՝ որպես օրինակ մյուսներին: 

Մակրոնը բանաստեղծություններ էր գրում. Ֆրանսիայում նույնիսկ տղաներն են ստեղծագործում առանց վախի, քանի որ պոեզիա գրելը ներառված է դպրոցական ծրագրում: Մակրոնը դա որպես պարտականություն չէր անում, այլ հաճույքով,  իսկ գրականության ուսուցիչը նրան խոստացել էր գրողի ճակատագիր։ Հաճույք ստանալով էմոցիոնալ և ինտելեկտուալ աշխատանքից՝ նրանք միասին պիեսներ էին հորինում դպրոցի թատրոնի համար։ «Դա տևում էր ամիսներ», - հիշում է Մակրոնը:

«Երբ պիեսն ավարտեցինք, որոշեցինք միասին բեմադրել այն։ Խոսում էինք ամեն ինչի մասին։ Պիես գրելն ընդամենը պատրվակ էր»,- պատմել է նա։

Մակրոնը նաև լավ դաշնակահար էր. 10 տարի սովորել է Ամյենի կոնսերվատորիայում՝ մրցանակներ ստանալով երաժշտական ​​մրցույթներում։ Նա նաև ֆուտբոլ էր խաղում և բռնցքամարտի սիրահար էր։ «Ես այնպիսի զգացողություն ունեի, որ գործ ունեմ Մոցարտի հետ», - հիշում է Բրիջիթը: 

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-3

Մեկ տարի անց ընտանիքի ընկերոջից սկանդալային սիրավեպի մասին իմացան Էմանուելի ծնողները, որոնք այդ ամբողջ ընթացքում լիովին վստահ էին, որ իրենց որդին հանդիպում է այլ աղջկա հետ։ Երիտասարդի հայրը՝ Ժան Միշելը, լուրը լսելով, քիչ է մնացել ընկներ աթոռից։ Մայրը շատ ավելի զուսպ էր, բայց նաև անդրդվելի: «Դուք արդեն ունեիք ձեր սեփական կյանքը, չէ՞: Դուք նույնիսկ չեք կարողանա նրան երեխաներ պարգևել»,- ասում էր մայրը Բրիջիթին:

Ամոթից այրված՝ հուսալքված ծնողները սիրահարներից պահանջում էին գոնե սպասել Էմանուելի 18-ամյակին։ «Ես ձեզ ոչինչ չեմ կարող խոստանալ», - անկեղծորեն խոստովանում էր Բրիջիթը:

Զավեշտալի է, որ նրա սիրելի Մանետ տատիկը, որը նույնպես ժամանակին դասավանդել է ավագ դպրոցում, անսպասելիորեն բռնել է զույգի կողմը։ Բայց դա բավարար չէր։ Էմանուելի ծնողները վճռականորեն որոշել էին իրենց որդուն Ամյենից ուղարկել Փարիզի Հենրի IV ճեմարանի ավարտական ​​դասարան։ Այնտեղ հասնելն այնքան էլ հեշտ չէր, բայց փարիզցի տատիկն օգնեց: Նրա անունը Ժերմենա էր, նա դպրոցի՝ թոշակի անցած տնօրենն էր և հիանալի գիտեր, որ թոռան հետ կատարվածը չլսված բան չէ կրթական ոլորտում։ Ժան Միշելը և Ֆրանսուան երբեք չեն խոստովանել, որ Էմանուելին Փարիզ են ուղարկել նրա սիրո պատճառով՝ պնդելով, որ մտածում են միայն կրթության մասին։ Եվ, այնուամենայնիվ, երիտասարդն ու նրա սիրելին այլևս չէին կարող ազատվել այդ մտքից։

Հեռանալով` Էմանուելը Բրիջիթին խոստացավ. «Ինչ էլ անես, ես կամուսնանամ քեզ հետ»: Հայտնի չէ, թե արդյոք Բրիջիթը լրջորեն է վերաբերել խոստմանը, բայց ամեն դեպքում նա բաժանվեց իր բանկիր ամուսնուց՝ Անդրե-Լուի Օզիերից և վերադարձրեց օրիորդական ազգանունը՝ Տրոնյե։ Նրա ծնողներն ունեին հրուշակեղենի խանութներ և հայտնի էին իրենց նուշով տորթերով և մակարոն թխվածքներով, և սուր հումոր ունեցողները կատակում էին՝ «մակարոն»-«Մակրոն»:

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-4

Մեկ տարի անց Բրիջիթը սկսեց պարբերաբար այցելել Մակրոնին՝ տարբեր պատրվակներով: Էմանուելը դարձավ 18 տարեկան. Բրիջիթի հետ սիրավեպը դադարեց նրա համար արգելք լինել, երիտասարդն իսկապես երջանիկ էր:

Բրիջիթը հայրենի Ամյենում վատ վերաբերմունքի արժանացավ. շատ հին ընկերներ երես թեքեցին տիկին Օզիերից՝ նրա արարքը համարելով անմեղ տղայի նկատմամբ ոտնձգություն։ Էմանուելի ծնողների համար նույնպես հեշտ չէր. հարգված բժիշկները դարձել էին ծիծաղի առարկա, որոնց այսուհետ վերաբերվում էին այնպես, ասես վարակված են ժանտախտով։ 

Վերջին մարդը, որն իմացավ Բրիջիթի դավաճանությունների մասին, նրա ամուսին Անդրե Լուին էր։ Անդրե Լուին չներեց դավաճանությունը. նրանք ամուսնալուծվեցին 2006 թվականին:

Տղան կատարեց իր խոստումը. նրանք ամուսնացան 2007 թվականին։ 

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-5

 

1998 թվականին Մակրոնն ավարտում է Sciences Po ինստիտուտը, ընդունվում ENA, որը պատրաստում է ավագ պետական ​​ծառայողների: Զվարճալի փաստ. Մակրոնը չի լրացրել այն 10 տարին, որն ENA-ի շրջանավարտները պարտավոր են տրամադրել ֆրանսիական վարչակազմին։ Երբ 2016-ին նա հեռացավ կառավարությունից, ստիպված էր վերադարձնել պետությանը կրթության վրա ծախսված 54.000 եվրոն։

Մինչև 2012 թվականը Մակրոնը վարում էր բարեկեցիկ բանկիրի, սոցիալիստ կապիտալիստի կյանք։ Նա մտերմացավ ձախերի հետ և ընտրություններում նրանց հաղթանակից հետո պետական ​​ծառայության վերադառնալու հրավեր ստացավ՝ ENA-ից հետո 4 տարի աշխատել է Ֆինանսների նախարարությանը կից ֆինանսների գլխավոր տեսչությունում։ Մակրոնը դարձավ նախագահ Ֆրանսուա Օլանդի տնտեսական խորհրդականը և ստացավ «Ելիսեյան պալատի Մոցարտ» մականունը՝ իր գեղեցկության, զվարթ լինելու և քաղաքավարության համար: Կրկի՛ն Մոցարտ․․․

Երբ 2014-ին էկոնոմիկայի նախարար, սոցիալիստ Առնո Մոնտեբուրը դեմ գնաց վարչապետին և նախագահին, նրա փոխարեն նշանակվեց 37-ամյա Մակրոնը։ Նա դարձավ Ֆրանսիայի Հանրապետության պատմության ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ 

2015 թվականի հունիսին Իսպանիայի թագավորի պատվին կազմակերպած ընդունելության ժամանակ զույգն առաջին անգամ հայտնվեց միասին։ Ամուսինների լուսանկարները բոլոր ամսագրերում էին և բլոգներում։ Մակրոնը ղեկավարում էր նախարարությունը, խորհրդարանում պաշտպանում էր տնտեսական զարգացման մասին իր մշակած օրենքը։ Նրա հետ աշխատում էր կինը՝ կամավոր հիմունքներով։ Հանուն դրա, նա թողեց դպրոցը, որտեղ դասավանդում էր. «Հակառակ դեպքում մենք ընդհանրապես չէինք տեսնվի»: 

Զույգի մտերիմ ընկերներն ասում են, որ Բիբիի ու Մանյուի տարիքային տարբերությունը (Բրիջիթին ու Էմանուելին այսպես են անվանում հարազատները) նկատելի է միայն առաջին պահին։ Եվ հետո «հայտնվում ես նույն խառնվածքի, նույն հումորի զգացումով մարդկանց առաջ, որոնք իսկապես սիրում են միմյանց»։ 

Էմանուել Մակրոն-Բրիջիթ-6

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա