Logo

Ութ տարվա ընդմիջումից հետո Քեմերոն Դիասը վերադառնում է մեծ էկրաններ

Հեղինակ
Աննա Անտոնյան
10:46 / 30.06.2022Կինո
Քեմերոն Դիաս

Ութ տարվա ընդմիջումից հետո Քեմերոն Դիասը պատրաստվում է կրկին նկարահանվել ֆիլմերում, հայտնում է CNN-ը։

Դիասը պաշտոնապես հաստատել էր Հոլիվուդից հեռանալը 2018 թվականին, սակայն այժմ պատրաստվում է նկարահանվել Netflix-ի նոր` «Կրկին գործի մեջ» ֆիլմում` Ջեյմի Ֆոքսի հետ: Նրանք նախկինում միասին նկարահանվել են 2014 թվականի «Էննի» ֆիլմում, որը Դիասի վերջին լիամետրաժ ֆիլմն էր:

«Ջեյմի Ֆո՞քս: Միայն դո՛ւ կարող ես ինձ վերադարձնել շարքեր»,- գրել է դերասանուհին սոցիալական ցանցի stories-ում:

«Անհամբերությամբ սպասում եմ, գրո՛ղը տանի, դա պայթյուն կլինի»,- գրել է դերասանուհին։

Netflix-ը դեռ չի որոշել ֆիլմի թողարկման ամսաթիվը, սակայն Ֆոքսը Twitter-ում գրել է, որ արտադրությունը պետք է սկսվի այս տարի:

Դիասը վերջին տարիներին զբաղվում է օրգանական գինիների լեյբլով: Նա նաև խոստովանել է, որ իր համար դժվար է մեծացնել իր 2-ամյա դստերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա