Logo

Կասիլյասը նշել է՝ ով է աշխարհի լավագույն դարպասապահը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:40 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ավագ Իկեր Կասիլյասը կարծում է, որ ներկա պահին «սերուցքայինների» դարպասապահ Տիբո Կուրտուան հավասարը չունի աշխարհում:

«Նա աշխարհի լավագույն դարպասապահն է և մրցակիցներ չունի»,- գրել է Իկերը Թվիթերում՝ հրապարակելով բելգիացու՝ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում կատարած սեյվի տեսանյութը:

Հավելենք, որ իսպանացի դարպասապահն «Արքայական» ակումբի գույները պաշտպանել է 1998-2015 թվականներին:

Կուրտուան «Ռեալում» է 2018 թվականից:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա