Logo

Իլոն Մասկը բացահայտել է Cybertruck-ի թողարկումը հետաձգելու պատճառները

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:38 / 27.01.2022Լրահոս

Cybertruck -Ilon Mask

Իլոն Մասկը հայտնել է, որ Cybertruck մեքենայի արտադրությունը հետաձգվում է հաջորդ տարի, գրում է The Verge-ը։

Պայմանների փոփոխությունը կապված է մեքենայի բարձր գնի հետ: Ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքը ցանկանում է Cybertruck-ն ավելի հասանելի դարձնել։ 2019 թվականի շնորհանդեսի ժամանակ էլեկտրամոբիլի գինը կազմել է 40 հազար դոլար։

Մասկը նաև նշել է, որ Tesla Roadster-ի վաճառքի սկիզբը նույնպես կտեղափոխվի 2023թվական: 2022 թվականին ընկերությունն ընդհանրապես չի նախատեսում նոր մեքենաներ թողարկել։

«Եթե մենք ներկայացնեինք նոր մեքենաներ, ապա էլեկտրական մեքենաների ընդհանուր արտադրությունը կնվազեր», - բացատրել է Մասկը:

Cybertruck-ը հանրությանը ներկայացվել է 2019 թվականին, այդ ժամանակից ի վեր մեքենայի թողարկումը մի քանի անգամ հետաձգվել է։ Արդյունքում վաճառքի մեկնարկը նախատեսված էր 2021 թվականին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա