Logo

Dior-ը վերաիմաստավորում է դասական Birkenstock մոդելները

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:20 / 24.01.2022Լրահոս

Dior-ը և Kim Jones-ը համագործակցել են կոշիկ արտադրող գերմանական Birkenstock-ի հետ: Համագործակցության արդյունքը կարելի է տեսնել տղամարդկանց աշուն-ձմեռ նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում։

Jones-ը վերաիմաստավորել է դասական Tokio մյուլերն ու Milano սանդալները: Որոշները զարդարված են ծաղկային տպագրությամբ, որը կրկնվում է 2022 թվականի աշուն-ձմեռ սեզոնի այլ իրերի վրա: Գունապնակը սև, մոխրագույն և սպիտակ է:

Dior-ի և Birkenstock-ի համագործակցության արդյունքը վաճառքի կհանվի մի քանի փուլով` հունիսի կեսերին և սեպտեմբերին:

Birkenstock 1

Birkenstock 2

Birkenstock 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա