Logo

«Doctor Strange in the Multiverse of Madness»-ը կինովարձույթում հավաքել է ավելի քան 800 միլիոն դոլար

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:14 / 23.05.2022Կինո
Doctor Strange in the Multiverse of Madness

«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում» («Doctor Strange in the Multiverse of Madness») կինոժապավենը՝ Marvel Cinematic Universe-ի 26-րդ ֆիլմը, ըստ The Wrap-ի՝ հավաքել է ավելի քան 800 միլիոն դոլար:

Նյութում նշվում է, որ երեք շաբաթվա ընթացքում «Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում»-ն առաջ է անցել Ջեյմս Բոնդի վերջին՝ «Մահանալու ժամանակը չէ» («No Time to Die») ֆիլմից և Մեթ Ռիվզի «Բեթմեն»-ից («The Batman»)։

803 միլիոն դոլարից 342 միլիոնը ստացվել է ԱՄՆ-ից, մնացածը՝ այլ երկրներից։ 

«Դոկտոր Սթրենջ. Խելագարության բազմատիեզերքում»-ի պրեմիերան եղել է մայիսի 5-ին: Ֆիլմը թողարկման երկրորդ շաբաթում անկում է ապրել 60%-ով։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա