Logo

Էդ Շիրանը հրաժարվել է հեռախոսից

Հեղինակ
tigran5
13:21 / 27.01.2022ՍՊՈՐՏ

Ed Shiran

Երգիչ Էդ Շիրանը The Collector's Edition փոդքասթում խոստովանել է, որ ճնշված է եղել, երբ օգտագործում էր իր բջջային հեռախոսը:

«Ես հիասթափված և ճնշված էի զգում ինձ, երբ օգտագործում էի բջջային հեռախոսս։ Ես ամբողջ ժամանակ վատ տրամադրություն էի ունենում»,- ասել է Շիրանը:

Երգիչը նշել է, որ բջջային հեռախոսից հրաժարվելուց հետո իր կյանքում կարծես թե ինչ-ր «քող է հանվել»։ Շիրանն ընդգծել է, որ չի ընդհատել մարդկանց հետ շփումները, այլ պարզապես սահմանափակել է դրանք։ Այժմ երաժիշտն օգտվում է հիմնականում էլեկտրոնային փոստից։

Շիրանը մի քանի օրը մեկ պատասխանում է տասնյակ նամակների և իրեն ծանրաբեռնված չի զգում: Երգիչն ընդգծել է, որ բջջային հեռախոսի բացակայության պատճառով այժմ իրեն ոչինչ չի շեղում սիրելիների հետ իրական շփումից։

Ավելի վաղ Էդ Շիրանը սկսել էր կառուցել իր «թաղման պալատը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա