Logo

«Elizabeth: The Unseen Queen». BBC-ի նոր ֆիլմը ներկայացնում է թագավորական ընտանիքի անձնական, ընտանեկան տեսանյութերը

Հեղինակ
Աննա Անտոնյան
17:01 / 26.05.2022Կինո
Elizabeth: The Unseen Queen

Բուքինգհեմյան պալատը և BBC-ն հայտնել են 75 րոպեանոց ծրագրի մանրամասները, որը մայիսի 29-ին ցուցադրվելու է BBC One-ով և iPlayer-ով: Վավերագրական ֆիլմն առաջին անգամ ցույց է տալիս թագուհու նեղ անձնական, ընտանեկան տեսանյութերը՝ երիտասարդության տարիներից:

«Elizabeth: The Unseen Queen»-ը պարունակում է բացառիկ կադրեր՝ նկարահանված թագավորական ընտանիքի կողմից: Նրանց կարելի է տեսնել 1947 թվականին Թագավորական նավատորմի «HMS Vanguard» ռազմանավի վրա հանգստանալիս, նավ, որը նրանց տեղափոխել է Հարավային Աֆրիկա:

Այս նախադիտման մեջ կան հատվածներ թագուհու ելույթներից, հիմնականում՝ 1996 թվականի Սուրբ Ծննդյան հեռարձակումից, ինչպես նաև նրա ելույթը Գիլդհոլում՝ 1947 թվականի հունիսի 11-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա