Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Facebook-ն ու Instagram-ը դիտարկում են օգտատերերի՝ NFT-ներ թողարկելու և վաճառելու հնարավորությունը

NFT-Facebook-Instagram

Ըստ Financial Times-ի՝ Meta-ն դիտարկում է իր Facebook և Instagram հարթակներում NFT շուկա բացելու հնարավորությունը: Այս կայքերի օգտատերերը կկարողանան տոկեններ տեղադրել իրենց պրոֆիլներում, բացի այդ, ներկայում աշխատանքներ են տարվում նախատիպի համակարգի վրա:

Աղբյուրի համաձայն՝ նախագիծը վաղ փուլերում է և շատ բան կարող է փոխվել մինչև հանրային թողարկումը: Այնուամենայնիվ, ընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերում թվային ակտիվների շուկայի նկատմամբ, որն անցյալ տարի հասել է 40 միլիարդ դոլարի: Քննադատները ոլորտն անվանում են «սպեկուլյատիվ փուչիկ», որը սնվում է խարդախություններով և շուկայի մանիպուլյացիաներով: NFT շուկայի առանցքային խաղացողը OpenSea հարթակն է, որը յուրաքանչյուր վաճառքի համար գանձում է 2,5% միջնորդավճար, և միայն վերջին ամսվա ընթացքում ընկերությունը ներգրավել է 300 մլն դոլար ներդրում՝ 13 մլրդ դոլար շուկայական արժեքով, թեև 6 ամիս առաջ այն կազմում էր համապատասխանաբար 100 մլն դոլար և 1.5 մլրդ դոլար։

Ցուկերբերգն անցյալ տարի ասել էր, որ մետավերսում NFT տոկենները կարող են օգտագործվել թվային ապրանքների շուկան սնուցելու համար: Ընկերությունը կարող է աջակցել նկարիչներին, որոնք ցանկանում են մոնետիզացնել իրենց աշխատանքը, չնայած NFT շուկայում այժմ գերակշռում են այնպիսի հավաքածուներ, ինչպիսիք են CryptoPunk-ը և Bored Ape Yacht Club-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Chopard-ը ցուցադրել է Կաննի կինոփառատոնի կարմիր գորգի նոր հավաքածուն

  • 29

Մոսկովյան «Օչակովո» գործարանը ստեղծել է Coca-Cola, Fanta և Sprite ըմպելիքների անալոգները

  • 60

McDonald's-ը հայտարարել է Ռուսաստանից վերջնական հեռանալու մասին

  • 34

Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ծաղիկներ աճեցնել լուսնային հողի վրա

  • 36

Google-ը և Samsung-ը միավորվում են՝ հեշտացնելու ֆիթնես տվյալների սինքրոնացումը հավելվածների միջև

  • 39

Տեխնոլոգիական 6 կարևորագույն իրադարձություն շաբաթվա ընթացքում

  • 36

Լուսնի ամբողջական խավարումը ստեղծել է հազվագյուտ արնագույն գերլուսին

  • 52

Netflix-ը քննարկում է ուղիղ հեռարձակման հնարավորությունը

  • 37

Ինչպես տեսիլք՝ ջրի վրա․ Քաթարի միապետի 500 միլիոն դոլարանոց հսկա զբոսանավը

  • 73

Միստիկան՝ շոշափելի պատկեր․ ցուցադրվել է Ծիր Կաթինում սև խոռոչի ակկրեցիոն սկավառակի առաջին լուսանկարը

  • 59

App Store-ը դադարեցրել է վճարումներ ընդունել «МегаФон» և Yota բջջային հաշիվներից

  • 47

Հնդկաստանում ծնողները դատի են տվել որդուն ․․․իրենց թոռ չպարգևելու համար

  • 48

Mercedes-Benz-ը գաղտնի վաճառել է աշխարհի ամենաթանկ մեքենան

  • 63

Christie's աճուրդում վաճառվել են դեղին և սպիտակ հսկայական ադամանդներ

  • 57

20+ փաստ Հին Եգիպտոսի կենցաղի մասին, որոնք ավելի գրավիչ են, քան մումիաների մասին ֆիլմերը

  • 81

Balenciaga-ն մաշված սպորտային կոշիկների մեկ զույգը վաճառում է 1․850 դոլարով

  • 63