Logo

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան դատապարտել է «մարվելական կինոն»

Հեղինակ
tigran5
13:30 / 18.02.2022ՍՊՈՐՏ

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլա- 2022

«Կնքահայրը» ֆիլմի 50-ամյակի կապակցությամբ GQ ամսագրին տված հարցազրույցում կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան մատնանշել է մի երևույթ, որը նա անվանում է «մարվելական կինո»:

Ռեժիսորի խոսքով, նույնիսկ տաղանդավոր կինոգործիչները չեն կարողանում խուսափել կաղապարներից, երբեմն էլ միտումնավոր հետևում են դրանց՝ բյուջեն արդարացնելու համար։

«Ժամանակին ստուդիական ֆիլմեր են եղել»,- ասել է նա։ «Հիմա կան Marvel-ի ֆիլմեր։ Ի՞նչ է Marvel-ի ֆիլմը: Սա մի ֆիլմի նախատիպ է, որը ստեղծվել է նորից ու նորից, նորից ու նորից, ու նորից... տարբեր տեսք ունենալու համար», - ավելացրել է ռեժիսորը:

Կոպոլան դժգոհություն է հայտնել ժամանակակից կինոարդյունաբերությունից՝ կինոարտադրության հոսք տեղափոխելու և կինոկոմիքսների թեմայի անվերջ շահագործման պատճառով։

«Ինձ միշտ թվում էր, թե ես չեմ հեռացել կինոբիզնեսից», - ասել է Կոպոլան: «Կինոբիզնեսն ինձնից հեռացավ։ Շարժվեցի այլ ուղղությամբ», - եզրափակել է նա:

2019 թվականին օսկարակիր ռեժիսոր Մարտին Սկորսեզեն քննադատել էր Marvel-ի արտադրությունը՝ ասելով, որ նման ֆիլմը կորցնում է իր իմաստը՝ հօգուտ զվարճանքի։

Գերմանական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Ռոլանդ Էմերիխը կարծիք է հայտնել, որ շնորհիվ բազմաթիվ ֆիլմերի, ինչպիսիք են «Աստղային պատերազմները», պրոդյուսերները դադարեցին նոր գաղափարներ փնտրել:

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան նաև ասել է, որ չի նկարահանի «Կնքահայրը» ֆիլմի շարունակությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա