Logo

Շվեդիայի Fucke գյուղի բնակիչները դժգոհ են գյուղի անունից և ցանկանում են վերանվանել այն

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:41 / 21.01.2022Լրահոս

 Fucke village

Շվեդական Fucke գյուղի բնակիչները, որը բաղկացած է 11 տնից, համատեղ դիմում են գրել Հողատարածքների ազգային հետազոտությանը՝ խնդրելով վերանվանել բնակավայրը՝ սոցիալական ցանցերում իրենց գրառումները մշտապես արգելափակելու պատճառով։ Այս մասին հայտնում է The Local-ի և Daily Mail-ի տեղական հրատարակությունը։

Գյուղը գտնվում է Ֆուկեշեն լճի ափին։ Տեղացիները ցանկանում են գյուղը վերանվանել Dalsro (թարգմանաբար՝ «Լուռ հովիտ»)։ Հայտը պետք է քննարկվի Ազգային ժառանգության խորհրդում և Լեզվի և բանահյուսության ինստիտուտում, ինչը կարող է տևել մինչև 6 ամիս:

Ըստ Շվեդիայի լեզվի և բանահյուսության ինստիտուտի՝ Fucke-ի մասին առաջին հիշատակումները վերաբերում են 1547 թվականին և նկարագրում են տարածքը որպես «լճի մոտ, բլրի լանջին»: Գյուղի անվան իմաստն անհայտ է։ «Ենթադրություն կա, որ այն կարող է նշանակել «սեպաձև հողակտոր» (հին արևմտյան սկանդինավյան fokka բառից), բայց այս մեկնաբանությունը չի բացատրում ձայնի փոփոխությունը («o» ձայնավորը «ու»-ի), - պարզաբանել է ինստիտուտի մասնագետը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա