Logo

Սուսաննա Գաբոյանը կրկին միանձնյա առաջատարն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:50 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 5-րդ տուրում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ Նարե Առաքելյանի և Սուսաննա Գաբոյանի մրցախաղն էր:

Հաջողությունն ուղեկցեց գործող չեմպիոնուհի Գաբոյանին, որը 4 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան կեսական միավորով են զիջում Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Աննա Խաչատրյանին ու Վերոնիկա Խաչատրյանին:

Արդյունավետ ելք ունեցավ նաև Մարիամ Ավետիսյանի և Աստղիկ Հակոբյանի մրցախաղը, որում հաջողությունն ուղեկցեց սպիտակներին: Դա առաջնությունում Մարիամի առաջին հաղթանակն էր: Նա 2,5 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում: Միակ ոչ-ոքին գրանցվեց Ասյա Եդիգարյանի և Նարինե Գասպարյանի պարտիայում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա