Logo

Գասպար Ուլիել. ֆրանսիացի կապուտաչյա սրտակերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 20.01.2022ՍՊՈՐՏ

Gaspar Uliel 1

37 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Գասպար Ուլիելը:

"Saint Laurent" կենսագրական ֆիլմում նկարահանվելուց հետո Գասպարը դարձել է «յուրայինը» նորաձևության աշխարհում: Գասպարի անսովոր արտաքինը կարծես միանգամից դաջվում էր մարդկանց հիշողության մեջ, նրա տաղանդն անհերքելի ու տեսանելի էր բոլորի համար, իսկ կյանքը լի էր ամենահետաքրքիր փաստերով ու սիրային կապերով։

Ֆիլմերը

Դերասանն առաջին անգամ ֆիլմերում նկարահանվել է 12 տարեկանում: Այդ ժամանակվանից էլ ռեժիսորները նկատել են փոքրիկ Գասպարին: Նա աչքի էր ընկնում փոքր դերերով՝ "Navarro" (հեռուստասերիալ), "Summer things", "Brotherhood of the Wolf"  աղմկահարույց միստիկ ֆիլմում։ 

Գասպար Ուլիելն իր առաջին գլխավոր դերը ստացել է 2003 թվականին "Lost" ֆիլմում։ Այն պատերազմական դրամա է։ Ֆիլմում երիտասարդ արտիստի գործընկերը ֆրանսիական կինոյի աստղ Էմանուել Բեարտն էր։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել Ֆրանսիայում, իսկ երիտասարդ Ուլիելի խաղն արժանացել է քննադատների բարձր գնահատականին։

"A Very Long Engagement" ֆիլմը Գասպարին համաշխարհային ճանաչում է բերել: Ֆիլմում իր աշխատանքի համար դերասանը ստացել է Ֆրանսիայի գլխավոր կինոմրցանակը` César Awards-ը։ Հաջորդ հայտնի ֆիլմը "Hannibal"-ն էր, որից հետո մեկը մյուսից արժանի ֆիլմերի առաջարկներ է ստացել:

Հարկ է նշել, որ 2014 թվականի ռեժիսոր Բերտրան Բոնելլոյի "Saint Laurent" կենսագրական ֆիլմն ամենանշանակալիցն էր դերասանի կյանքում. Գասպարին վստահված էր հենց կուտյուրիեի դերը:

Հետագա տարիներին թողարկվել են "The Dancer" և "It's Only the End of the World" ֆիլմերը, որոնց համար Ուլիելն առաջադրվել է French Riviera Film Festival միջազգային կինոփառատոնի լավագույն դերասանի մրցանակին:

 Gaspar Uliel 2 

Հետաքրքիր փաստեր

  • Դերասանի հավատարիմ երկրպագուները գիտեն, որ նրա ձախ այտին սպի կա, որն առաջացել է դոբերմանի հարձակման պատճառով, երբ դերասանը 6 տարեկան էր։

  • Գասպարը պաշտում էր գրող Միլան Կունդերային:

  • Գասպարը նկարչական տաղանդ ուներ. "Saint Laurent"  ֆիլմում այն ​​տեսարաններում, որտեղ Լորանը նկարներ է նկարում և խոշոր պլանով երևում են նրա ստեղծագործությունները, հենց Գասպարի ձեռքի աշխատանքն են։

  • "A Very Long Engagement" ֆիլմի թողարկումից հետո երկրպագուները Ուլիելին երկար ժամանակ համարում էին միասեռական, քանի որ նա շատ լավ էր խաղում իր կերպարը՝ երիտասարդ տղամարդ, որը չի հետաքրքրվում կանանցով։

  • Գասպարի ծննդյան օրը համընկնում է Հռոմի XXIII պապի ծննդյան հետ։

  • Ուլիելը միշտ նրբագեղ է հագնվել և համարվում էր Ֆրանսիայի ամենաոճային տղաներից մեկը. նա Chanel-ի գովազդային դեմքն էր։

  • Գասպարը ձախլիկ է։

  • Գասպար Ուլիելը թունդ ըմպելիքների սիրահար չէ։ Իսկ հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ անգույն ալկոհոլ ընդհանրապես չի սիրում։

  • Գասպարի սիրելի դերասանուհին ֆրանսուհի Ժաննա Մորոն (Jeanne Moreau) է:

  • Մոտոցիկլետ. հենց այս վտանգավոր փոխադրամիջոցն է նախընտրել ֆրանսիացի սրտակերը:

  • Գասպարը չէր սիրում սոցիալական ցանցերը. մի անգամ խոստովանել է, որ չի հասկանում մարդկանց, որոնք ակտիվ կյանք են վարում համացանցում։

  • Սիրավեպեր է ունեցել Մարիոն Կոտիյարի, Մոնակոյի արքայադուստր Շառլոտ Կազիրագիի (28), Կասել Սեսիլի հետ, դերասանին նկատել են նաև Քեյթ Մոսի հետ:

  • Չնայած իր գեղեցկությանն ու համաշխարհային հռչակին՝ Գասպարը շատ ամաչկոտ էր, ինչը հաճախ շեշտում էր հարցազրույցներում։

Gaspar Uliel 3

Gaspar Uliel 4

Gaspar Uliel 5

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա