Logo

Girl with Balloon: Գրաֆիտիից արվեստի պատմության խորհրդանիշ

Հեղինակ
Դինա Սամվելյան
17:00 / 04.03.2022ՍՊՈՐՏ
Girl with Balloon

Իր պարզությամբ և անմիջականությամբ, “Girl with Balloon”-ը («Փուչիկով աղջիկը») անանուն և աշխարհահռչակ նկարիչ Բենքսիի ամենահայտնի կտավներից մեկն է: 

Բենքսիի «Փուչիկով աղջիկը» 2017 թվականի հարցման արդյունքում ճանաչվել է Միացյալ Թագավորության ամենասիրելի ստեղծագործությունը` հաղթելով Թերների The Fighting Temeraire-ին, Constable-ի The Hay Wain-ին և Hockney-ի A Begger Splash-ին. այն անհերքելի խորհրդանշական և մշակութային տպավորիչ կերպարի լայն ժողովրդականության վառ հաստատումն է:

Այս գովասանքին է ավելացել 2018 թվականի հոկտեմբերին Sotheby's-ում տեղի ունեցած (կտավն ինքնաոչնչացվել է Լոնդոնի Sotheby's աճուրդում ավելի քան 1 մլն ֆունտով վաճառվելուց հետո) «ոչնչացման» դրամատիկ իրադարձությունը, որը “Girl with Balloon”-ը դարձրեց “Love is in the Bin”, մի ստեղծագործություն, որը գերիշխում էր ամբողջ աշխարհի վերնագրերում, փոթորկեց արվեստի աշխարհը և մեծ աղմուկ բարձրացրեց: Այս ազդեցությունը վերջինիս այցելուների վրա զգալի էր՝ օրեցօր մեծացնելով այս պատկերի և նրա խորհրդավոր հեղինակի ուժը: 

Girl with Balloon կտավ

Հույս միշտ կա… 

«Փուչիկով աղջիկն» առաջին անգամ հայտնվել է որպես օրիգինալ գրաֆիտիի որմնանկար՝ նկարված Shoreditch խանութի մոտ 2002 թվականին, իսկ հետո նույն տարի Լոնդոնի Սաութբանկում՝ այս անգամ ուղեկցվելով «There's Always Hope» մակագրությամբ:

«Փուչիկով աղջիկը» սև-սպիտակ պատկերված փոքրիկ երեխայի նկար է, ով ձեռքը մեկնում է դեպի թելից կախված վառ կարմիր, սրտաձև փուչիկը:

Girl with Balloon -2

Ինչպես Բենքսիի ստեղծագործություններից շատերը, պատկերը երկիմաստ է և թողնում է դիտողին վերծանելու՝ արդյոք աղջիկը ձեռքը մեկնում է բռնելու փուչիկը թե՞ բաց է թողնում այն: Սա գուցեև մանկության ու անմեղության անխուսափելի կորուստի մետաֆորա/փոխաբերություն/ է:

Կարմիր փուչիկը մանկության և ազատության արքետիպային խորհրդանիշն է, որի հետ կապվում են մեզանից շատերը: Այն ավելին է, քան սովորական մանկական խաղալիքը՝ անմեղություն, երազանքներ, հույս և սեր:

«Փուչիկով աղջկա» կերպարը լայնորեն օգտագործվել և հաճախակի վերանայվել է Բենքսիի կարիերայի ընթացքում: Տարիների ընթացքում տարբեր լրատվամիջոցներում թողարկվել են կտավի և բնօրինակների տարբեր հրատարակություններ՝ նպատակ ունենալով աջակցելու այս կամ այն սոիալական արշավներին՝

2005 թվական՝ West Bank 
2014 թվական՝ սիրիացի փախստականների ճգնաժամ
2017 թվական՝ Մեծ Բրիտանիայի ընտրություններ

Girl with Balloon - 3

Վերջին անգամ «Փուչիկով աղջկա» նոր տարբերակը հայտնվել է Լուիզ Միշելի վրա, նավակի վրա, որը Բենքսին ձեռք է բերել Եվրոպայում փախստականներին փրկելու նպատակով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա