Logo

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:29 / 12.01.2022ՍՊՈՐՏ

Հովհաննես Գաբուզյան
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնությունները:

82-րդ անգամ անցկացվող տղամարդկանց առաջնությունում հաղթանակով մեկնարկեց գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, որը խաղում էր Մամիկոն Ղարիբյանի հետ:

Մեկնարկը հաղթական էր նաև Հայկ Մարտիրոսյանի և Դավիթ Շահինյանի համար, որոնք առավելության հասան համապատասխանաբար Տիգրան Պետրոսյանի ու Տիգրան Հարությունյանի նկատմամբ:

Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանն ու Արման Փաշիկյանը, Արման Միքայելյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հաշտություն կնքեցին:

Կանանց մրցաշարում էլ մեկնարկը հաղթական էր գործող չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանի համար, որը պարտության մատնեց Նարինե Գասպարյանին: Տուրում գրանցված մյուս հաղթանակը տոնեց Նարե Առաքելյանը, որի մրցակցուհին Աստղիկ Հակոբյանն էր:

Մյուս 3 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Վերոնիկա և Աննա Խաչատրյանները, Ասյա Եդիգարյանն ու Մարիա Գևորգյանը, Մարիամ Մկրտչյանն ու Մարիամ Ավետիսյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա