Logo

HBO-ն չեղարկել է «Ժամանակի ճամփորդի կինը» սերիալը

Հեղինակ
Դինա Սամվելյան
11:18 / 04.07.2022Ռեժիսորներ
null

Ամերիկյան HBO հեռուստաալիքը մի եթերաշրջանից հետո չեղարկել է Օդրի Նիֆենջերի ամենավաճառվող վեպի հիման վրա նկարահանված դրամատիկ սերիալը։ Սթիվեն Մոֆատն ադապտացրել էր վեպը կնոջ (Ռոուզ Լեսլի) և ժամանակի մեջ մնացած տղամարդու (Թեո Ջեյմս) սիրավեպի մասին։ 

«Չնայած HBO-ն չի շարունակի «Ժամանակի ճամփորդի կինը» սերիալի երկրորդ եթերաշրջանը, մենք պատիվ ենք ունեցել համագործակցելու վարպետ հեքիաթասացներ Սթիվեն Մոֆատի և ռեժիսոր Դեյվիդ Նաթերի հետ», - ասվում է HBO-ի հայտարարության մեջ: «Մենք այնքան երախտապարտ ենք նրանց կրքի, քրտնաջան աշխատանքի և այս գրքի ադապտացիայի համար: Մենք նաև շնորհակալություն ենք հայտնում Թեոյին և Ռոուզին, ինչպես նաև մեր  ամբողջ դերասանական կազմին՝ իրենց անկեղծ խաղի համար, որը գերել է հանդիսատեսին»,- նշվել է հաղորդագրության մեջ:

Սերիալն ընդհանուր առմամբ ոչ դրական արձագանքների է արժանացել՝  գլխավոր հերոսների միջև կայծի բացակայության պատճառով։  

Սերիալի լսարանը բավականին փոքր էր՝ ընդամենը 223.000 հեռուստադիտող։ Այս ցուցանիշը չի ներառում հոսքային և հետաձգված դիտումները, որտեղ HBO-ի շոուներն ունեն իրենց լսարանի մեծ մասը:

«Ժամանակի ճամփորդի կինը» մի քանի շոուներից մեկն է, որ չեղարկվել է վերջին երկու օրվա ընթացքում: 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա