Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Հարի Փոթերի գիրքը՝ ռեկորդային գնով. կոլեկցիոները ցանկացել էր դեն նետել Հարի Փոթերի գիրքն «անորակ» կազմի պատճառով

68-ամյա անգլիացի կոլեկցիոները ցանկացել է դեն նետել Հարի Փոթերի մասին գիրքը` շապիկի վատ որակի պատճառով, սակայն հետագայում գիրքն աճուրդում վաճառել է գրեթե 90 հազար դոլարով. այս մասին հայտնում է Insider-ը։

Բրիտանացին գիրքը գնել է 1997 թվականին՝ 12,99 ֆունտ ստերլինգով:

Տղամարդը «Հարի Փոթերի» այս հրատարակությունը պատվիրել է գրախանութից և սարսափելի հիասթափվել, երբ տեսել է գրքի կազմը:

«Ես կոլեկցիոներ եմ, և քանի որ սա առաջին հրատարակությունն էր, ես սպասում էի, որ այն կունենա հրաշալի կազմ: Որոշեցի գրքի ճակատագիրը (պահել-չպահել) որոշել մետաղադրամով։ Դա բեկումնային պահ էր»,- հիշում է նա:

Նրա խոսքով՝ գնելուց մեկ տարի անց գիրքը հայտնի է դարձել, և դուստրը խնդրել է իրեն տալ գիրքը, որպեսզի կարդա: Կոլեկցիոները կտրականապես մերժել է և նրա համար նոր օրինակ գնել:

Բրիտանացին ասել է, որ ինքը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի առաջին հրատարակությունը գերազանց վիճակում պահի, քանի որ, ըստ նրա, գիրքը պատրաստված է «անորակ» թղթից:

Աճուրդային տնից հայտնել են, որ գիրքը վաճառել են ամենաբարձր գնով, և «այն արժանի էր դրան»։ «Սա «Philosopher's Stone»-ի առաջին կոշտ կազմով հրատարակությունն էր, որ ես երբևէ տեսել եմ», - ասել է աճուրդի կազմակերպիչ Ջիմ Սփենսերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Գրող, որը սիրո մասին գեղեցիկ էր պատմում. այսօր Էրիխ Մարիա Ռեմարկի ծննդյան օրն է

  • 234

Պոեզիայի օր. Հուսիկ Արա

  • 265

Հանճարի զավակները. ովքե՞ր են Սերգեյ Եսենինի երեխաները և ի՞նչ ճակատագիր ունեցան

  • 259

Պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Զելենսկու անունից զանգահարել են Ջոան Ռոուլինգին (տեսանյութ)

  • 118

Սայաթ-Նովան, կամ ինչպես ինքն էր իրեն անվանում՝ «խալխի նոքարը»

  • 125

Պատմում է գրողի դուստրը. բացառիկ հուշեր և պատմություններ Վարդգես Պետրոսյանի կյանքից

  • 7317

Ես ընտանիքի հիմարն էի, բայց Նոբելյան մրցանակի արժանացա. Օրհան Փամուք

  • 181

«Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ». Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է

  • 285

Գրող Ջորջ Մարտինն ասել է, որ համացանցի հայտնվելով աշխարհը դառնացել է

  • 148

5 ֆիլմ + 5 գիրք․ Անի Սամսոնյան

  • 906

Le Monde. ֆրանսիացիներն սկսել են ավելի հաճախ գնել ռուսական և ուկրաինական գրականություն

  • 241

20+ փաստ Մարի Դյուպլեսիի մասին՝ աղքատ գյուղացի, որը նվաճեց Փարիզի էլիտան և Ալեքսանդր Դյումային

  • 439

Արարատի բարձունքում թաղված սիրտը․․․ Շիրազի ծննդյան օրն է

  • 364

Կանացի բազմաշերտ դրսևորումները մեկ կերպարում. Ջեյն Էյր

  • 483

Ներկայացվեց Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը

  • 239

«Ինձ բացակա չդնեք»․ Համո Սահյանի ծննդյան օրն է

  • 450