Logo

Կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:08 / 11.02.2022ՍՊՈՐՏ
null

Կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փետրվարի 17-ին և 20-ին Երևանում ընկերական հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի ընտրանու հետ՝ տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Երկու խաղերն էլ տեղի են ունենալու Շենգավիթի մարզադաշտում և սկսվելու են ժամը 14։00-ին։

Այդ հանդիպումներից առաջ ազգային հավաքականը փետրվարի 12-20-ը մարզահավաք է անցկացնելու ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, որին մասնակցելու համար թիմի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․

Դարպասապահներ

Անաստասիա Կլիմովա

Լենա Անդրիասյան՝ «Փյունիկ»

Պաշտպաններ

Նորա Եղյան՝ «Հերոսկիպու լեյդիս» (Կիպրոս)

Դիանա Գրիգորյան՝ «Հայասա»

Լիանա Ղազարյան՝ «Հայասա»

Մարիա Սախինովա՝ «Փյունիկ»

Անի Ղուկասյան՝ «Փյունիկ»

Անյուտա Գալստյան՝ «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Մարալ Արթին՝ «Կաստելյոն» (Իսպանիա)

Անի Կարապետյան՝ «Հերոսկիպու լեյդիս» (Կիպրոս)

Տատյանա Դոլմատովա՝ «Ռյազան-ՎԴՎ» (Ռուսաստան)

Լուիզա Ղազարյան՝ «Փյունիկ»

Դվին Աղաբաբյան՝ «Փյունիկ»

Վերոնիկա Ասատրյան՝ «Փյունիկ»

Կարինե Եղյան՝ «Հայասա»

Աննա Դալլաքյան՝ «Հայասա»

Հարձակվողներ

Օքսաննա Պիզլովա՝ «Փյունիկ»

Պայծառ Ասատրյան՝ «Փյունիկ»

Նաիրի Դեր-Մեգերդիչյան

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա