Logo

Մ23 ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:46 / 01.03.2022ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականի կազմ-Մ23 ԵԱ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք մեր երկիրը ներկայացնելու են մարտի 7-13-ը Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում անցկացվելիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մրցագորգ են դուրս գալու Ազատ Սեդրակյանը (55 կգ քաշային կարգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։

Թիմին մրցավայր են ուղեկցելու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Սամվել Գևորգյանը, Գևորգ Ալեքսանյանը և Մովսես Կարապետյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա