Logo

Հոլիվուդյան «House of Gucci»-ից դժգոհ Գուչիի ընտանիքը սեփական ֆիլմը կնկարահանի

Հեղինակ
tigran5
14:02 / 09.02.2022ՍՊՈՐՏ

Գուչի

Gucci ընտանիքն աշխատում է Sky Studios թիմի հետ՝ արտադրելով մի շարք վավերագրական ֆիլմեր և գեղարվեստական ​​հեռուստատեսային ֆիլմ աշխարհահռչակ նորաձևության կայսրության պատմության և բիզնեսի մասին: Ըստ Variety ամսագրի՝ Gucci-ն դժգոհ է եղել Լեդի Գագայի դերակատարմամբ հոլիվուդյան The House of Gucci ֆիլմից:

Գործադիր պրոդյուսեր կդառնա Ջորջիո Գուչին, որը նորաձևության բիզնեսի հիմնադիրների ընտանիքի անդամ է։

Նկարահանող խմբի ներկայացուցիչները նշել են, որ և՛ վավերագրական ֆիլմերը, և՛ հեռուստանովելն առաջին հերթին նախատեսված են իտալախոս հանդիսատեսի համար, սակայն ապագայում ակնկալում են պրեմիերա ունենալ այլ երկրներում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա