Logo

«Home Alone»-ի աստղ Մաքոլեյ Կալկինը կնկարահանվի համաճարակի մասին թրիլլերում

Հեղինակ
Աննա Անտոնյան
14:16 / 27.05.2022Կինո
Մաքոլեյ Կալկին

Մաքոլեյ Կալկինը («Տանը մենակ») միացել է իսպանացի ռեժիսոր Գալդեր Գազտելու-Ուրուտիայի՝ համաճարակի մասին պատմող «Rich Flu» թրիլլերի դերասանական կազմին, հայտնում է Variety-ն։

Նախագծում դերերից մեկը կկատարի Դանիել Բրյուլը։ Գլխավոր հերոսուհուն կմարմնավորի Ռոզամունդ Փայքը:

Սոցիալական թրիլլերի սյուժեն հիմնված է մահացու հիվանդության վրա, որը սկսում է սպանել մոլորակի ամենահարուստ մարդկանց։ Սկզբում դա հարվածում է միլիարդատերերին, հետո՝ միլիոնատերերին։ Շարունակվող իրադարձությունները հանգեցնում են հարուստների խուճապի, որոնք փորձում են ազատվել իրենց հարստությունից։

«Rich Flu»-ն կլինի ռեժիսորի երկրորդ լիամետրաժ ֆիլմը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա