Logo

Համացանցում հայտնվել է PlayStation VR 2-ի առաջին «կենդանի» լուսանկարը

Հեղինակ
Աննա Անտոնյան
12:56 / 30.06.2022Լրահոս
PlayStation VR 2

Տեսախաղերի մշակման Bit Planet Games ստուդիան հրապարակել է PlayStation VR 2 վիրտուալ իրականության սաղավարտի` գովազդային արշավից դուրս առաջին «կենդանի» կադրը։ Այս մասին հաղորդագրություն է հայտնվել VGC կայքում։

PlayStation VR2

Բացի լուսանկար հրապարակելուց, մշակողները նաև նշել են, որ սարքի հետ աշխատում են առնվազն վեց ամիս: Բաժանորդներից մեկի՝ չհրապարակման պայմանագրի խախտման մասին հարցին, Bit Planet Games-ը պատասխանել է` նշելով, որ նկարների հրապարակման արգելքի ժամկետը լրացել է վեց ամիս առաջ։

Արտաքինից նորույթը քիչ է տարբերվում սաղավարտի առաջին տարբերակից։ Կարելի է նշել, որ սարքի դիզայնը դարձել է ավելի ֆուտուրիստական և հետևաբար` մինիմալիստական։ Այնուամենայնիվ, PlayStation VR 2-ի հիմնական տարբերությունը բնութագրի մեջ է:
Նոր սաղավարտը կստանա OLED դիսփլեյ՝ 2000 x 2040 պիքսել լուծաչափով։ Բացի այդ, մոնիտորները կցուցադրեն պատկերը 4K-ով և HDR-ով, իսկ ոսպնյակների դիտման անկյունը կլինի 110 աստիճան։

Թե կոնկրետ երբ Sony-ն կհանի սաղավարտը վաճառքի, հայտնի չէ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա