Logo

Իլոն Մասկը կարծես մտափոխվել է Twitter-ը գնելու հարցում

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:36 / 17.05.2022Լրահոս
Elon Musk-2022

Ինչպես արդեն գիտենք, գործարար Իլոն Մասկը ցանկանում է 44 միլիարդ դոլարով գնել Twitter-ը։ Այնուամենայնիվ, գործարքն այժմ կարծես թե հարցականի տակ է:

Կեղծ օգտահաշիվների մասին տեղեկությունը դուր չի գալիս Մասկին: Twitter-ի գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը պնդում է, որ Twitter-ն ունի ընդամենը 5% բոտ, սակայն Իլոն Մասկն այլ տվյալներ ունի. ըստ նրա՝ իրականում սոցցանցն ունի առնվազն 20% կեղծ օգտահաշիվ։

Մասկը նաև նշել է, որ գործարքը չի կարող առաջ շարժվել առանց իրական ապացույցների։

«Երեկ Twitter-ի գործադիր տնօրենը հրապարակավ հրաժարվեց 5%-ի ապացույցը ներկայացնել։ Այս գործարքը չի կարող առաջ շարժվել, քանի դեռ նա չապացուցի իր պնդումը»,- մեկնաբանել է Մասկը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա