Logo

Instagram-ում կենդանիների թոփ 5 հաշիվները

Հեղինակ
tigran5
13:05 / 25.01.2022ՍՊՈՐՏ

Famous pets

Այս կենդանիներին կարող են նախանձել բազմահազարանոց լսարան ունեցող բլոգերները։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք իրենք Instagram-ի աստղեր են, և նրանց գրառումները հարյուրավոր մեկնաբանություններ և միլիոնավոր հավանումներ են ստանում: Մենք հավաքել ենք կենդանիների ամենագեղեցիկ 5 «անձնական հաշիվները»:

1. Степан

Instagram՝ @loveyoustepan 

Բաժանորդների թիվը՝ 981 հազար

Նույն, չփոխվող կատուն, որը նստում է աթոռի վրա կամ նկարվում է մի բաժակ շամպայնի հետ, կամ ադիբուդիի, կամ նույնիսկ Valentino-ի պայուսակի մեջ: Ստեփանն, ի դեպ, արդեն հասցրել է հայտնվել Բրիթնի Սփիրսի ինստագրամյան էջում։

2. Loulou & Coco

Instagram՝ @loulouminidachshund

Բաժանորդների թիվը՝ 379 հազար

Հոլանդիայից հմայիչ, կարճ ոտքերով այս շունիկների հմայքը կայանում է նրանում, որ լուսանկարվել են իրենց ավելի փոքր եղբայրների՝ բադերի, հավերի, ոզնիների հետ... որոնց կողքին կարճ ոտքերը շատ էլ հմայիչ կարող են դիտվել:

3. Mr.pokee

Instagram՝ @mr.pokee

Բաժանորդների թիվը՝ 1,9 մլն

Ոզնին՝ Միստր Պոկին, իսկական ճանապարհորդ է, նրա էջում կարող եք տեսնել նկարներ Դանիայից, Շվեդիայից, Նորվեգիայից և Ֆրանսիայից։ Որոշ օգտատերեր նույնիսկ մեկնաբանություններում գրում են, որ Պոկիի կյանքն ավելի հետաքրքիր է, քան իրենցը։

4. Pumpkin

Instagram՝ @pumpkintheracoon

Բաժանորդների թիվը՝ 1,2 մլն

Այս սրամիտ ջրարջը իրեն լրջորեն շուն է համարում։ Ձեր տրամադրությունը բարձրացնելու կատարյալ էջ:

5. Suzana Paravac

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Suzana Paravac (@cruzysuzy)

Instagram՝ @cruzysuzy

Բաժանորդների թիվը՝ 191 հազ

Quokka-ն կարճ պոչով կենգուրու է, որի հիմնական տարբերակիչ հատկանիշը մշտական ​​ժպիտն է։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա