Logo

Սատանայի անունն Աննա է.. “Inventing Anna” սերիալի հագուստը

Հեղինակ
Դինա Սամվելյան
18:00 / 16.02.2022Կինո

Inventing Anna

Netflix-ի նոր հիթ-պատմությունը խաբեբա Աննա Դելվիի (իրական անունն Աննա Սորոկին) մասին գերազանցում է դիտումների բոլոր ռեկորդները։ Ռուսական ծագումով գերմանացի խարդախուհի Աննա Դելվին իրական կյանքում հայտնի է աշխարհիկ կյանքի և թանկարժեք ապրանքանիշերի հանդեպ իր սիրով, որին Շոնդա Ռայմսի սերիալում (Grey's Anatomy, The Bridgertons) իսկապես մեծ ուշադրության է արժանանում:

Սերիալի նորաձևության ամենահայտնի դրվագներից մեկը տեղի է ունենում երկրորդ սերիայում: Աննայի դերակատարը մեկնում է Իբիցա՝ իր ընկերոջ զբոսանավով նավարկելու նպատակով: Նա ճամփորդում է հսկայական նավով Alexander McQueen-ի կարմիր զգեստով: Արտաքին տեսքն ամբողջացնում է մետաքսե շարֆը, հսկա արևային ակնոցը և Dior պայուսակը, որի վրա ասեղնագործված է Աննայի անունը։

Inventing Anna-Dior

Չափազանց գլամուր հանդերձանքը ցույց է տալիս, որ խարդախությամբ կարելի է գնել գրեթե ամեն ինչ:

Եթե ​ ներկայանում եք՝ որպես գերմանացի ժառանգորդ, ապա պետք է համապատասխան հագուկապ ունենաք։ Աննայի հագուստի դիզայներներ Լին Պաոլոն և Լաուրա Ֆրեկոնը սկսել են իրենց հետազոտությունը՝ մանրամասն ուսումնասիրելով Դելվիի Instagram-ի էջը, որտեղ նա հաճախ էր հրապարակում իր դիզայներական հանդերձանքներով սելֆիները:

Դելվիի ոճը փոխվում է սերիալի ընթացքում՝ ընդգծելու նրա կերպարի անդադար փոփոխությունը: Որպես նորաձևության և նյույորքյան street style-ի սիրահար՝ Աննայի ոճը սկսվում է երիտասարդ, կենսունակ արտաքինից. նա կրում է վառ ծաղկային Dolce կոստյում, երբ այցելում է արվեստի պատկերասրահ: Բայց նրա զգեստապահարանը աստիճանաբար փոխվում է, քանի որ Դելվին մուտք է գործում ավելի գլամուր շրջապատ:

Inventing Anna-Dolce

«Նրա ոճը դառնում է ավելի մտածված և պահպանողական, հետևաբար նրան լուրջ են վերաբերվում բիզնեսի աշխարհում», - ասում է Պաոլոն: Աննան աստիճանաբար ավելի զուսպ հագուստ էր ընտրում այնպիսի բրենդերից, ինչպիսիք են Oscar de la Renta, Chanel, Givenchy, Prada, Gucci, Valentino և Celine: Նախագիծը երազանքի աշխատանք էր և՛ հաճախորդների, և՛ անձամբ Ջուլիա Գարների համար(Աննայի դերակատար), ով պետք է ամեն օր կրեր այդ հագուստները:

«Լրագրող Ջեսիկա Փրեսլերն անգնահատելի դեր է խաղացել հետաքննությունում, հենց նա է նկատել, թե ինչ էր հագել Աննան ձերբակալվելու պահին (Chanel-ի կոշիկներ), - ասում է Պաոլոն:

«Մենք չափից շատ հետազոտություններ ենք արել՝ փորձելով պարզել, թե ով է նա: Բայց ես կարծում եմ, որ սա է շոուի ամբողջ իմաստը. ոչ ոք իրականում չգիտի, թե ով է Աննա Դելվին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա