Logo

Ջարեդ Լետոն՝ արնախում վամպիրի կերպարում

Հեղինակ
tigran5
14:21 / 19.01.2022ՍՊՈՐՏ

YouTube-ի SonyPicturesRU ալիքում հրապարակվել է Marvel կոմիքսների հիման վրա նկարահանված «Morbius» ֆիլմի նոր թրեյլերը։ Գլխավոր դերում է օսկարակիր Ջարեդ Լետոն:

Ֆիլմում գործողությունները պտտվում են բժիշկ Մայքլ Մորբիուսի շուրջը, որը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ։ Նա ցանկանում է բուժել իրեն, իսկ հետո՝ հիվանդներին, ուստի ռիսկի է դիմում։ Մայքլը գնում է արևադարձային շրջաններ, թողնում է, որ իրեն հարյուրավոր չղջիկներ կծեն և դառնում է գերհզոր արնախում:

Նոր թրեյլերը մանրամասնում է, թե ինչպես է Մորբիուսը փորձում դիմակայել մի անձի, որը ցանկանում է արյուն խմել և սպանել: Այս հարցում նրան օգնում են ընկերները։ Նրանք փորձում են համոզել գլխավոր հերոսին, որ նա «փրկում է կյանքեր», այլ ոչ թե խլում դրանք։

Կկարողանա՞ Մայքլը «մարդ» մնալ նույնիսկ նման պայմաններում: 

Ջարեդ Լետոյի հետ միասին ֆիլմում նկարահանվել են նաև Ադրիա Արջոնան, Մեթ Սմիթը, Ջարեդ Հարիսը, Մայքլ Քիթոնը, Թայրիզ Գիբսոնը և այլք։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա