Logo

Ջոնի Դեփի երկրպագուն 30 հազար դոլար է ծախսել դերասանի ու նախկին կնոջ միջև դատին մասնակցելու համար

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:11 / 12.05.2022Կինո
Ջոնի Դեփ-Էմբեր Հերդ

Նախկին ամուսիններ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև զրպարտության վերաբերյալ դատավարությանը հետևողներն ամեն ինչ անում են դատարանի դահլիճում տեղ ստանալու համար: Դերասանների երկրպագուներն անգամ մեքենաներով «ճամբար» են ստեղծել դատարանի շենքի դիմաց, իսկ նրանցից մեկը 30 հազար դոլար է ծախսել Մեծ Բրիտանիայից ԱՄՆ հասնելու, հյուրանոցներում մնալու, սնվելու և այլ կարիքներ հոգալու համար, գրում է People-ը։

Դեփի մի քանի երկրպագուներ դատարանի շենքի մոտ են եկել դատական ​​նիստից ժամեր առաջ՝ համոզվելու համար, որ թույլտվություն կստանան դատարանի դահլիճում նստելու համար: «Ես նախկինում երբեք չեմ մասնակցել հանրային դատավարության: Հերթի պատճառով չեմ քնել, եկել եմ 00:45-ին»,- ասել է ներկաներից մեկը։

Որոշ երկրպագուներ էլ այլ երկրներից են մեկնել ԱՄՆ՝ դատավարությանը հետևելու համար: Դեփին աջակցող կանանցից մեկը որոշել է մեկնել Մեծ Բրիտանիայից։ Նա ասել է, որ մի ամբողջ գիշեր հերթ է կանգնել անձրևի տակ և թրջվել։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա