Logo

Կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսն ակնարկել է, որ «Ինդիանա Ջոնս 5»-ը կլինի իր վերջին ֆիլմը

Հեղինակ
Դինա Սամվելյան
13:19 / 24.06.2022Ռեժիսորներ
Ջոն Ուիլյամս

Ամերիկացի կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար Ջոն Ուիլյամսը, որն ավելի քան 100 խորհրդանշական ֆիլմերի համար սաունդթրեքեր է գրել, ներառյալ «Աստղային պատերազմներ»-ը, «Ծնոտներ»-ը և «Հարի Փոթեր»-ը, ակնարկել է, որ փետրվարին 90 տարեկան դառնալուց հետո թոշակի կանցնի:

Սթիվեն Սփիլբերգը երաժշտին, որը 52 անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, արժանացել «Օսկար»-ի 5, «Գրեմմի»-ի 25 մրցանակի, նկարագրել է որպես «իմ՝ որպես ռեժիսորի հաջողության գործում ամենանշանակալի ներդրումն ունեցող անձ»:

«Առանց Ջոն Ուիլյամսի, հեծանիվներն իրականում չեն թռչում», - ասում է հոլիվուդյան ռեժիսորը, որը մշտական համագործակցության մեջ է այն պահից, երբ առաջին անգամ Ուիլյամսին հրավիրեց ճաշելու 1972 թվականին:

Խոսելով ֆիլմեր ստեղծելուց բացի այլ ապագայի մասին՝ Ուիլյամսն ասել է. «Ներկայում աշխատում եմ «Ինդիանա Ջոնս 5»-ի վրա, որը, ինչպես ինձնից փոքր Հարիսոն Ֆորդն է հայտարարել, կլինի իր վերջին ֆիլմը։ Հետևաբար ես մտածեցի՝ եթե Հարիսոնը կարող է դա անել, ապա միգուցե ես նույնպես կարողանամ (թողնել կինոն-Խմբ․)»:

Աղբյուրը՝ news.sky 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա