Logo

Ջոնի Դեփից Իլոն Մասկ. Էմբեր Հերդի հայտնի տղամարդիկ և ոչ միայն․․․

Հեղինակ
Դինա Սամվելյան
16:00 / 26.05.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհը հետևում է նախկին ամուսիններ Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի միջև դատական նիստերին: Սոցիալական կայքերում ակտիվ քննարկվում են նիստերի դահլիճից տեսանյութերը, որոնցում դերասաններն արցունքն աչքերին կիսվում են իրենց հարաբերությունների սարսափելի մանրամասներով: Բայց այսօր դրա մասին չէ, որ ցանկանում ենք խոսել:

Դերասանուհու անձնական կյանքը միշտ էլ իրադարձություններով լի է եղել: Հետևաբար, կպատմենք Էմբեր Հերդի սիրային հարաբարությունների մասին՝

Ալեխանդրո Մոնտեվերդե

Այն ժամանակ ապագա դերասանուհին ծանոթացել է մեքսիկացի ռեժիսորի հետ իր հայրենի Տեխաս նահանգում։ Զույգի հարաբերությունները սկսվել են 2004 թվականին և տևել ընդամենը 1 տարի։ Մոնտեվերդեն օգնել է ապագա դերասանուհուն կարիերայի հարցում կողմնորոշվելու և Լոս Անջելես տեղափոխվելու հարցում: 
2016 թվականին, երբ դերասանուհին մեղադրում էր Ջոնի Դեփին ընտանեկան բռնության համար, Ալեխանդրոն աջակցում էր Էմբերին։ 

«Չեմ կարծում, որ նա հորինել է այս ամենը», - ռեժիսորն ասել է Daily Mail-ին:

Մոնտեվերդեից հետո, Հերդը կարճատև հարաբերություններ է ունեցել Վալենտինո Լանուսի, Մարկ Վիստրախի և Շոն Ֆերիսի հետ, որոնց մասին քիչ բան է հայտնի։ 

Տասյա Վան Ռի

Էմբեր Հերդի հարաբերությունները լուսանկարիչ Տասյա Վան Ռիի հետ սկսվել են 2008 թվականին և տևել մոտ 4 տարի։ Սակայն միայն 2010 թվականին դերասանուհին կարողացավ հայտարարել իր բիսեքսուալության մասին։ Տերմիններ իր անձի հանդեպ, սակայն, նա չի սիրում։

«Ես բիսեքսուալ չեմ, հետերոսեքսուալ չեմ: Ես մարդ եմ, և ես ուրախ եմ, թե ով եմ ես իրականում»,- ասել է նա:

Հարցազրույցներից մեկում Հերդը նկարագրել է, թե որքան դժվար էր իր համար իր շատ ավանդական աշխարհայացք ունեցող ծնողներին պատմել Վան Ռիի մասին:

«Չէին կարողանում համակերպվել, քանի որ մեր ընտանիքում չգիտեն՝ ինչպես լինել հանդուրժող, ինչպես ընդունել»,- խոստովանել է դերասանուհին։

Հարաբերությունների խզումից հետո Տասյան չի հեռացրել նախկին սիրելիի անունով դաջվածքը։ Սակայն ամեն բան հարթ չի ընթացել. Հերդն այս հարաբերություններում նույնպես սկանդալային շրջադարձեր է ունեցել։ 2009 թվականին դերասանուհին ձերբակալվել է Սիեթլի օդանավակայանում՝ Վան Ռիի վրա հարձակվելու համար։ Լուսանկարիչն, իհարկե, պնդել է, որ իրենց միջև տեղի ունեցած միջադեպը սխալ է մեկնաբանվել, լրատվամիջոցներն ուռճացրել են սենսացիան՝  իր ընկերուհուն անարդարացիորեն մեղադրելով բռնություն կատարելու համար:

Ջոնի Դեփ 

Էմբեր Հերդի և Ջոնի Դեփի հարաբերությունների մասին պատմությունը կարող է ֆիլմի սյուժե լինել։ Այն, իհարկե, չափազանց հակասական կստացվի։ 

Դերասանները ծանոթացել են 2009 թվականին «The Rum Diary»-ի նկարահանման հրապարակում, երբ երկուսն էլ երկարամյա լուրջ հարաբերությունների մեջ էին։ Դեփը Վանեսա Պարադիի հետ էր, Հերդը՝ Տասյա Վան Ռիի։ Եվ այս երկու պատմություններն էլ ավարտվեցին գրեթե միաժամանակ՝ 2011 թվականին «The Rum Diary»-ի համաշխարհային գովազդային շրջագայությունից անմիջապես հետո: Գործընկերների միջև դեռ այն ժամանակ էր նկատվում քիմիան, սակայն Դեփի բաժանումը Վանեսա Պարադիի հետ պաշտոնապես հաստատվեց միայն հաջորդ տարի։

Էմբերի և Ջոնիի հարաբերություններն անկայուն էին նույնիսկ ամուսնությունից առաջ։ Ըստ լուրերի՝ 2013 թվականին Հերդը լքել է Դեփին՝ ունենալով ժամանակավոր սիրավեպ: 
Ամեն դեպքում, 2014 թվականին լրատվամիջոցները հաստատել են զույգի նշանադրությունը: Հարսանիքը տեղի է ունեցել Բահամյան կղզիներում 2015 թվականին, իսկ անմիջապես հետո սկսվել են սկանդալները, որոնց հետևանքներին այսօր ականատես է լինում ամբողջ աշխարհը: 

Իլոն Մասկ

SpaceX-ի և Tesla-ի հիմնադրի հետ Էմբեր Հերդը հարաբերություն է սկսել Ջոնի Դեփի հետ հարաբերությունները խզելուց գրեթե անմիջապես հետո՝ 2016 թվականին: Չնայած այս պաշտոնական վարկածին՝  Դեփը պնդում էր, որ կինն իրեն դավաճանել է մոտ մեկ տարի։ Հետագայում նույնիսկ ապացույցներ են հայտնաբերվել. 2015 թվականին համացանց արտահոսած տեսանյութի համաձայն՝ Հերդը և Մասկը վերելակով բարձրանում են Ջոնիի պենտհաուս։ Պատճառը հայտնի չէ:

2017 թվականի օգոստոսին միլիարդատեր-դերասանուհի զույգը դադարեցրել է հարաբերությունները, այն էլ՝ դերասանուհու նախաձեռնությամբ։ 

Վիտո Շնաբել

Նյու Յորքի գլխավոր կնամոլի և Aquaman-ի աստղի հարաբերությունների մասին շատ բան հայտնի չէ: Միայն հայտնի է, որ հարաբերությունները սկսվել են 2018 թվականի մայիսին։ Պապարացիները մի քանի անգամ ֆիքսել են զույգին միասին, սակայն նրանք չեն հաստատել իրենց հարաբերությունները: 2019 թվականի մարտին Վիտոյին նկատել են մոդել Դենիզ Շեֆերի հետ, ինչը համարվել է Հերդի հետ նրա սիրավեպի ավարտ։

Վիտո Շնաբելից հետո դերասանուհին ուշադրությունը սևեռել է «It» ֆիլմի ռեժիսոր Անդրես Մուսկետտիի վրա։ Զույգին մի քանի անգամ նկատել են Լոս Անջելեսում։ Սակայն լուրջ հարաբերություններ այդպես էլ չունեցան:

Բիանկա Բուտի

2020 թվականի հունվարից Էմբեր Հերդը հանդիպում է օպերատոր Բիանկա Բուտիի հետ։ Զույգը չէր մեկնաբանում իրենց հարաբերությունները, բայց չէր էլ թաքցնում:

2021 թվականի ապրիլին դերասանուհին առաջին անգամ մայր է դարձել․ նրա դուստրը՝ Ունան ծնվել է փոխնակ մոր միջոցով։ Ճիշտ է, այս իրադարձության ժամանակ Հերդը չի հիշատակել Բուտիին։ Տարեվերջին հայտնի դարձավ, որ աղջիկները բաժանվել են։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա