Logo

Ջոնի Դեփն անձնական սկանդալից հետո առաջին անգամ կվերադառնա մեծ էկրան

Հեղինակ
tigran5
17:41 / 25.01.2022ՍՊՈՐՏ

Joni Dep

Ջոնի Դեփը կնկարահանվի ֆրանսիացի կինոռեժիսոր Մայվենի պատմական ֆիլմում. հայտնում է Variety-ն: Դերասանը կմարմնավորի թագավոր Լյուդովիկոս XV-ին, ում գահակալությունն ամենաերկարատևներից էր համաշխարհային պատմության մեջ (58 տարի):

Հայտնի է, որ նկարահանումները տեղի կունենան այս ամռանը, Փարիզի մերձակայքում՝ հիմնականում Վերսալյան պալատում՝ Ֆրանսիայի միապետների նախկին նստավայրում։ 

Վերջերս Դեփը կարիերայի հետ կապված դժվարություններ ունեցավ. այդպես եղավ այն բանից հետո, երբ 2020 թվականին նա պարտվեց The Sun տաբլոիդին, որը նրան մեղադրում էր նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին ծեծելու համար:

Դեփի խոսքով՝ իրեն բոյկոտել են Հոլիվուդում։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա