Logo

Քանյե Ուեսթը Լոս Անջելեսում ծեծի է ենթարկել երկրպագուին

Հեղինակ
tigran5
12:32 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Քանյե Ուեսթ 2

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ծեծի է ենթարկել մի երկրպագուի, ով ինքնագիր է խնդրել և սկսել է նկարել արտիստին։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը` Լոս Անջելեսում. գրում է տելեգրամյան ալիք Mash-ը։

Ըստ Mash-ի՝ երաժշտին դուր չի եկել, որ երկրպագուն սկսել է լուսանկարել իրեն։ Քանյեն նախ հրել է, ապա հարվածել տղամարդու գլխին ու պարանոցին։ Դեպքից հետո տուժածը պառկած է եղել մայթի վրա։

Արտիստի զարմիկը փորձել է հանգստացնել նրան, սակայն կատաղած ռեփերը սկսել է բղավել հարազատի վրա:

«Ինչու՞ նա դա արեց: Ի՞նչ է կատարվում նրա հետ»,- զարմացել է ականատեսը։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, Ուեսթին կարող է սպառնալ մինչև 6 ամսվա ազատազրկում։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա