Logo

Կարծես թե հայտնի է, թե ով է լինելու նոր Ջեյմս Բոնդը

Հեղինակ
tigran5
16:21 / 24.01.2022ՍՊՈՐՏ

Դենիել Քրեյգ

Անցյալ աշնանը Ջեյմս Բոնդի դերում վերջին անգամ տեսանք Դենիել Քրեյգին։ Պրոդյուսերները երկար ժամանակ լռում էին և չէին խոստովանում, թե ում են նախատեսում «վստահել» Բոնդի հաջորդ դերը։ Որոշ ժամանակ նույնիսկ խոսակցություններ էին պտտվում, որ դերակատարը կարող է կին լինել, բայց ստեղծողները արագ հերքեցին այդ լուրը:

Հիմա, ի վերջո Ջեյմս Բոնդի պրոդյուսերը մի փոքր բացահայտել է առեղծվածը և Deadline Crew Call փոդքաստում ասել է, որ կա մեկ հավակնորդ, որին հեղինակները առաջին հերթին են դիտարկում: Դերասան Իդրիս Էլբան կարող է լինել նոր գործակալ 007-ը:

Idris Alba

«Ես և Իդրիսը ընկերներ ենք, և նա հիանալի դերասան է: Գիտեք, դա քննարկումների մի մասն էր, և եթե Իդրիսը համաձայնի, ապա նա շատ լավ կարող է լինել հաջորդ Ջեյմս Բոնդը»,- ասել է Բարբարա Բրոկոլին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա