Logo

Քիմ Քեթրոլը խոստովանել է, թե ինչու չի հայտնվել «Sex and the City»-ի շարունակությունում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:00 / 05.05.2022Կինո
Քիմ Քեթրոլ

Անցյալ տարի տեղի ունեցավ ամերիկյան «Sex and the City» հեռուստասերիալի  շարունակության՝ «And Just Like That…» սերիալի երկար սպասված պրեմիերան։ Չնայած այն հանգամանքին, որ պրոդյուսերներն անմիջապես հայտարարեցին, որ Քիմ Քեթրոլը հրաժարվել է նկարահանվել, երկրպագուները մինչև վերջ հույս ունեին, որ դերասանուհին դեռ կհայտնվի նախագծում։

Քիմ Քեթրոլը նոր հարցազրույցում խոստովանել է, որ իրեն չեն էլ հրավիրել սերիալի շարունակությունում նկարահանվելու։ «Ինձ երբեք չեն խնդրել մասնակցել շարունակությանը: Այդ մասին (շարունակության մասին) իմացել եմ ինչպես բոլորը՝ սոցցանցերից»,- ասել է դերասանուհին։

Նա նաև նշել է, որ հրաժարվել է «Sex and the City» ֆիլմի երրորդ մասի նկարահանումներից, քանի որ հասկացել է, որ պատմությունն իրեն սպառել է:

 «Դա մեծ իմաստություն է՝ իմանալ, թե երբ է պետք դադար տալ», - ասել է աստղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա