Logo

Կիքսեր և «թաքնված ուղերձներ» հայտնի ֆիլմերում և մուլտֆիլմերում

Հեղինակ
Դինա Սամվելյան
15:00 / 05.04.2022Կինո
ուղերցներ ֆիլմերից

Կինոյի պատմության մեջ հաճախ հուզիչ ու անսպասելի մանրամասներ են հայտնվում, որոնք կարող են անտեսանելի լինել առաջին հայացքից: Իսկ եթե չեք դիտել ներքոնշյալ ցանկի ֆիլմերն ու մուլտֆիլմերը, ապա առաջ անցե՛ք, քանի որ հնարավոր է սփոյլերներ լինեն:

Shutter Island

Shutter Island

Կուլտային դետեկտիվ թրիլլեր` «Shutter Island»-ում այն փաստը, որ Մարկ Ռուֆալոյի հերոսն իսկական դետեկտիվ չէ, ֆիլմի հենց առաջին տեսարաններից մեկում է ակնարկվում։ Դե, հրազենի հետ այդքան էլ շատ փորձ չուներ, դա ակնհայտ էր: 

Finding Nemo  

Finding Nemo  

«Փնտրելով Նեմոյին» մուլտֆիլմում երկրորդական կերպարներից մեկը Bob Parr կոմիքսն է կարդում: Նրա պատմությունը հանդիսատեսը միայն մեկ տարի հետո է իմանում: 

Soul

Soul

«Հոգի» մուլտֆիլմում Պորտորոսոյի համար նախատեսված ճամփորդական պաստառ կա, որը Pixar կինոստուդիայի հաջորդ՝ «Luca»  անիմացիոն ֆիլմի գործողությունների վայրն է: 

Pirates of the Caribbean

Pirates of the Caribbean

Սան Ֆենի ծովային քարտեզի վրա «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի երրորդ մասում կարող եք գտնել թաքնված Միկի Մաուսին:

Despicable Me

Despicable Me

Գրյուի տոմսի համարը «Despicable Me»-ում 072069 է: Եթե այս թվերը վերածենք ամսաթվի, ապա կստանանք 1969 թվականի հուլիսի 20՝ Լուսնի վրա առաջին վայրէջքի ամսաթիվը:

Batman 

Batman 

Թիմ Բարթոնի «Batman»-ում Ջոկերը մահացու թույն Smilex է հնարում՝ թունավորելով Գոթեմին և թաքցնելով այն անձնական խնամքի միջոցներում։ 
Չարլիի հայրը Charlie and the Chocolate Factory-ից աշխատում է ատամի մածուկների համանուն գործարանում։

Eternal Sunshine of the Spotless Mind

Eternal Sunshine of the Spotless Mind

«The Eternal Sunshine of the Spotless Mind»-ում գրքերը ցուցադրվում են առանց հիմնական ամրացվող կազմի, քանի որ Ջոելը (Ջիմ Քերին) չի կարողանում հիշել նման մանր դետալները:

The Shawshank Redemption

The Shawshank Redemption

Մորգան Ֆրիմանի երիտասարդ ժամանակվա նկար չի հաջողվել գտնել, հետևաբար ֆիլմում ոստիկանական գործի համար նկարել են նրա որդուն:  

Friends-ում խորհրդային պաստառ կա. Եվ ոչ մեկը:

Friends

Friends 2

«Catch Me If You Can» - ում Ֆրենկին (Լեոնարդո Դի Կապրիո) ձերբակալում է իրական Ֆրենկ Աբագնեյլը, որի իրական պատմության հիման վրա է նկարահանած ֆիլմը: 

Catch Me If You Can

«The Pursuit of Happyness» - ում Ուիլ Սմիթն անցնում է իրական Քրիս Գարդների կողքով, այն մարդու, ում նա մարմնավորում է ֆիլմում և ում կենսագրության վրա է հիմնված ֆիլմը:

The Pursuit of Happyness

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա