Logo

Զգեստ Dolce & Gabbana-ից, խնջույք՝ պատմական ամրոցում․ Քորթնի Քարդաշյանի իտալական շքեղ հարսանիքը (լուսանկարներ)

Հեղինակ
Աննա Անտոնյան
13:36 / 23.05.2022Լրահոս
Kourtney Kardashian

Ամերիկահայ հեռուստաաստղեր Քիմ և Քլոե Քարդաշյանների ավագ քույր Քորթնի Քարդաշյանը ևս մեկ հարսանեկան արարողություն է կազմակերպել, այս անգամ՝  իտալական Պորտոֆինո հանգստավայրում՝ ամուսնական երդում տալով իր սիրելիին՝ Blink-182 խմբի թմբկահար Թրևիս Բարքերին, հայտնում է eonline.com-ը։

Kourtney Kardashian wedding
 Հիշեցնենք, որ օրեր առաջ նրանք պաշտոնապես ամուսնացել էին ԱՄՆ-ում՝ Սանտա Բարբարայում։ Արարողությանը ներկա էին եղել  նրանց մտերիմներն ու հարազատները։ Նշվել էր, որ օրեր անց ամուսնական ճոխ արարողություն է սպասվում իտալական Պորտոֆինոյում։ Ինչն էլ արվեց և բավականին ճոխ։

Kourtney Kardashian wedding 2

Արարողությունն անցկացվել է Castello Brown պատմական ամրոցում։  43-ամյա Քորթնին Ֆրանց Շուբերտի Ave Maria-ի հնչյունների ներքո քայլել է դեպի խորանը, իսկ նրա հարսանեկան մինի զգեստը ստեղծել է Dolce & Gabbana-ն՝ ինչպես և նրա առաջին հարսանեկան զգեստը։

Kourtney Kardashian wedding 3

Խնջույքը տեղի է ունեցել առանձնատան պարտեզում, որը զարդարված է եղել ոսկեգույն ծաղկամաններում դրված կարմիր վարդերով և տասնյակ մոմերով, միջոցառումը հովանավորել է Dolce & Gabbana նորաձևության տունը՝ բացառիկ գործարքի շրջանակում։

Kourtney Kardashian wedding 4

Քորթնիի համար սա առաջին լուրջ հարաբերությունը չէ։ 2006-2015 թվականներին նա քաղաքացիական ամուսնության մեջ էր գործարար Սքոթ Դիսիկի հետ։ Քորթնին և Սքոթն ունեն երեք երեխա։ Նա սիրավեպ է ունեցել նաև բռնցքամարտիկ Յունես Բենջեմի հետ։ Թրևիսի հետ սիրավեպը սկսվել է դեռևս 2020 թվականին, սակայն, որպես զույգ, նրանք իրենց դեբյուտը կատարել են VMA-ի կարմիր գորգին՝ անցյալ տարվա սեպտեմբերին։

Kourtney Kardashian wedding 5

Kourtney Kardashian wedding 6

Kourtney Kardashian wedding 7

Kourtney Kardashian wedding 8Kourtney Kardashian wedding 9

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա