Logo

Սերգեյ Լոբանովը մոտ է վերջնական հաջողությանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:38 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Ավարտին է մոտենում Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը: Այսօր կայացան նախավերջին՝ 8-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Սերգեյ Լոբանովը հերթական հաղթանակը տոնելով Ջավադ Ալավի Սայեդի նկատմամբ, 6,5 միավորով ավելի ամրապնդեց իր դիրքն առաջին հորիզոնականում:

Նրա մոտակա մրցակից Նիկիտա Պետրովը հաշտություն կնքեց Արթուր Դավթյանի հետ և առաջատարին զիջում է մեկ միավորով: Վաղը կայանալիք ավարտական տուրում Լոբանովը կմրցի իր հիմնական մրցակից Պետրովի հետ:

Դավթյանը 4,5 միավորով 4-5-րդ տեղերն է բաժանում Զուրաբ Ստուրուայի հետ: Վերջինս հաշտություն կնքեց Հովիկ Հայրապետյանի հետ:

5 միավորով առաջատար եռյակը եզրափակում է ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանը, որը հաղթեց Արմեն Բարսեղյանին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա