Logo

Լոնդոնում բացվել է արքայազն Չարլզի գեղանկարների ամենամեծ ցուցահանդեսը

Հեղինակ
tigran5
15:43 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Լոնդոնում բացվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ավագ որդու և ժառանգորդի՝ Ուելսի արքայազն Չարլզի նկարների ամենամեծ ցուցահանդեսը. հայտնում է Արքայազնի հիմնադրամի կայքը։

Ցուցահանդեսը բացվել է Լոնդոնի Բելգրավիա շրջանում գտնվող Չելսի զորանոցի կայազորի մատուռում: Ցուցահանդեսում ներկայացված են Չարլզի 79 ջրաներկով արված գործերը:

«Սա արքայազնի աշխատանքների երբևէ ունեցած ամենամեծ և ջրաներկով ստեղծագործությունների առաջին ամբողջական ցուցահանդեսն է», - նշում է հիմնադրամը։

Ցուցահանդեսին ներկայացված են հիմնականում բնապատկերներ։ Օրինակ՝ շոտլանդական լեռների կամ Տանզանիայի տեսարանները։ Արևելյան Աֆրիկայի այս երկիրը համարվում է արքայազն Չարլզի նկարելու համար սիրելի վայրերից մեկը: Ֆրանսիային վերաբերող հատվածը հիմնականում ներկայացնում է տեսարաններ Պրովանսի շրջանից։

«Ես սկսեցի նկարել, որովհետև լուսանկարչությունն ավելի պակաս գոհացուցիչ էր: Պարզ ասած, ես անդիմադրելի ցանկություն զգացի արտահայտելու այն, ինչ պատկերել եմ ջրաներկով և ցանկացել եմ փոխանցել «ներքին» էմոցիաները, որը հնարավոր չէ ձեռք բերել լուսանկարչության միջոցով», - ասել է Չարլզը:

Ուելսի արքայազնը նաև համեստորեն ավելացրել է, որ իր էսքիզները «մեծ արվեստ» չի համարում. «Ավելի շուտ, դա ֆոտոալբոմի հատուկ ձև է»,- շեշտել է նա։

Ցուցահանդեսը կգործի մինչև 2022 թվականի փետրվարի 14-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա