Logo

Մանուել Պետրոսյանը գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:21 / 16.01.2022ՍՊՈՐՏ
null

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 5-րդ տուրն ի հայտ բերեց միանձնյա առաջատարին:

Հաղթելով Զավեն Անդրիասյանին, Մանուել Պետրոսյանը 3,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

3-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արման Փաշիկյան ու Հովհաննես Գաբուզյանը:

Սարգսյանը հաղթեց Տիգրան Հարությունյանին, Գաբուզյանը պարտության մատնեց Դավիթ Շահինյանին, Փաշիկյանի և Տեր-Սահակյանի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի, Մարտիրոսյանն էլ հաշտություն կնքեց Ղարիբյանի հետ:

Առաջին հաղթանակը տոնեց Տիգրան Պետրոսյանը՝ առավելության հասնելով Արման Միքայելյանի նկատմամբ, որը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա