Logo

«Միշտ ասում էի՝ Իտալիայում կխաղամ միայն «Միլանի» կազմում». Մբապեն շնորհավորել է «ռոսոներիներին»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:45 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, որ ժամանակին երկրպագել է նաև «Միլանին»:

«Յուրահատուկ զգացողություններ ունեմ «Միլանի» նկատմամբ: Մանուկ հասակում իտալացի դայակ ունեի, որի ընտանիքի հետ շատ ժամանակ էի անցկացնում: Նրանք «Միլանի» երկրպագուներ էին: Նրանց շնորհիվ ես նույնպես «ռոսոներիների» ֆան դարձա ու սկսեցի դիտել գրեթե բոլոր խաղերը: 

Միշտ ասում էի, որ Իտալիայում կխաղամ միայն «Միլանում». եթե այլ բան ասեի, նրանք ինձ կսպանեին: Կատակը մի կողմ, Սկուդետոն նվաճելու առթիվ շնորհավորում եմ «ռոսոներիներին», Միլան քաղաքի ֆրանսիացի ընկերներիս, լեգենդար Իբրահիմովիչին»,- Կիլիանի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի վերջին տուրում 3:0 հաշվով հաղթելով «Սասուոլոյին»՝ 11 տարվա ընդմիջումից հետո «Միլանը» դարձավ Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա