Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Աննա Անտոնյան

12:22 / 01.07.2022Լրահոս
Mojo Lens ոսպնյակներ

Ընդլայնված իրականության Mojo Lens ոսպնյակները հաջողությամբ փորձարկվել են. դրանք փորձարկել է ընկերության հիմնադիրը

Mojo Vision ստարտափը 2015 թվականից մշակում է հավելյալ իրականության կոնտակտային ոսպնյակներ, և թվում է, թե այդ ջանքերը վերջապես արդյունք են տվել: Mojo ոսպնյակի առաջին աշխատանքային նախատիպը հաջողությամբ փորձարկվել է մարդու վրա։

Արտաքինից Mojo Lens-ը մի փոքր տարօրինակ գունավոր ոսպնյակ է հիշեցնում, բայց ամենահետաքրքիրը ներսում է։ Ինժեներներին հաջողվել է դրանում տեղադրել 0,5 մմ-ից պակաս մոնոխրոմ MicroLED էկրան, ARM Core M0 պրոցեսոր, 5 ԳՀց հաճախականությամբ ռադիոհաղորդիչ, ինչպես նաև արագացուցիչներ, գիրոսկոպներ և մագնիսաչափեր՝ աչքերի շարժմանը ծայրահեղ ճշգրտությամբ հետևելու համար՝ կայունացնելով պատկերը նույնիսկ այն ժամանակ, երբ օգտատերն արագ թեքում է հայացքը։

Mojo Lens ոսպնյակներ 1

Սարքն ավելացնում է մոնոխրոմ կանաչ ինտերֆեյսը հենց իրեն շրջապատող աշխարհի վերևում, ինչպես տեսախաղերում: Դրա միջոցով դուք կարող եք դիտել քարտեզ կամ կարդալ մուտքային հաղորդագրություն՝ առանց սմարթֆոնին դիպչելու: Ամեն ինչ կառավարվում է մի հայացքով. ո՛չ սմարթֆոն է պահանջվում, ո՛չ էլ կարգավորիչներ: Ներկառուցված մարտկոցը կծառայի մեկ աշխատանքային օր, լիցքավորման եղանակը դեռ հստակեցված չէ։

Mojo Lens ոսպնյակներ 2

Սարքի հիմնական գաղափարը տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց առօրյա գործերը հեշտությամբ կատարելու հնարավորություն տալն է։ Բացի այդ, մարզիկները (ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ) կկարողանան օգտագործել Mojo Lens-ն իրենց մարզումները բարելավելու համար: Առօրյա հարցերում նման ոսպնյակները նույնպես օգտակար կլինեն՝ դրանք կգործեն որպես վիրտուալ օգնական՝ թույլ տալով ձեզ ցանկացած իրավիճակում պահպանել անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը:

Mojo Lens ոսպնյակներ 3


Աղբյուր՝ ifehacker.ru

Լրահոս