Logo

Մրցաշարում կրկին երկիշխանություն հաստատվեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:03 / 15.01.2022ՍՊՈՐՏ
null

Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 4-րդ տուրում Նարե Առաքելյանը, որ նախորդ տուրում առաջին պարտությունն էր կրել, հաղթելով Աննա Խաչատրյանին, Սուսաննա Գաբոյանի հետ 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Գաբոյանը հաշտություն կնքեց Մարիամ Ավետիսյանի հետ:

2,5-ական միավորով առաջատարներին հետապնդում են Մարիա Գևորգյանն ու Մարիամ Մկրտչյանը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Աստղիկ Հակոբյանին և Նարինե Գասպարյանին:

Առաջին հաղթանակը տոնեց Վերոնիկա Խաչատրյանը, որը մրցում էր Ասյա Եդիգարյանի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա