Logo

Մյուլերն ու Կիմիխը հումորով են արձագանքել Լևանդովսկիի՝ «Հերտայի» դարպասը չգրավելուն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:19 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Myuler, Kimix

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» 4:1 հաշվով հաղթել է «Հերտային»: Գերմանիայի առաջնության 4 անընդմեջ խաղում գոլ խփելուց հետո այս խաղում գոլի հեղինակ չի դարձել Ռոբերտ Լևանդովսկին: Այս իրադարձությանը հումորով են արձագանքել կիսապաշտպաններ Ջոշուա Կիմիխը և Թոմաս Մյուլերը:

«Լևանդովսկիի գոլազուրկ շա՞րքը։ Ռոբերտն արդեն մի փոքր զայրացել է հանդերձարանում»,- Կիմիխի խոսքն է մեջբերում Bayern & Germany-ն Twitter-ում՝ Bild-ին հղումով։

«Մենք ուրախ ենք, որ վերջապես կարողացանք խաղն անցկացնել առանց Լևանդովսկիի գոլի»,- ավելացրել է Թոմաս Մյուլերը։

Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 28 խաղում Լևանդովսկին խփել է 34 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա