Netflix-ը ցուցադրել է «1899» գերմանական հեռուստասերիալի թիզերը, որի ստեղծողներն են «Dark»-ի հեղինակներ Յանտյե Ֆրիզեն և Բարան բո Օդարը։ Սերիալն ունենալու է 8 սերիա։
«1899»-ի իրադարձությունները ծավալվում են 1899 թվականին: Եվրոպայից Նյու Յորք մեկնելիս մի խումբ միգրանտներ հայտնաբերում են ամիսներ առաջ անհետացած լքված նավը։ Հայտնվելով ուրվական նավի վրա՝ մարդիկ բախվում են սարսափելի գաղտնիքի:
Առեղծվածային նավը դարձել է սարսափելի գաղտնիքներ բացահայտող պորտալ։ Շոուի հեղինակները նշել են, որ ճանապարհորդները չեն տեղաշարժվի ժամանակի մեջ, սակայն նրանց իրական սարսափ է սպասվում։
Հեռուստադիտողների համար սերիալի սյուժեն կդառնա «զվարճալի գլուխկոտրուկ», ասել են Ֆրիզեն և Օդարը:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին հայտարարվել է, որ գլխավոր դերը ստացել է Էմիլի Բիչեմը: 2021 թվականի մայիսի 2-ին դերասանական կազմին են միացել Անեյրին Բարնարդը, Անդրեաս Փիթչմանը, Միգել Բերնարոն, Մացել Մուսյալը, Անտոն Լեսսերը, Լուկաս Լինգաարդ Թեննեսենը, Ռոզալի Քրեյգը, Յոնաս Բլոկեն, ընդ որում՝ յուրաքանչյուր դերասան ֆիլմում խոսում է իր մայրենի լեզվով: