Logo

Netflix-ը հրապարակել է Մերիլին Մոնրոյի մասին վավերագրական ֆիլմի թրեյլերը

Հեղինակ
Դինա Սամվելյան
12:30 / 04.04.2022Կինո
Մերիլին Մոնրո ֆիլմ

Netflix-ը հրապարակել է The Mystery of Marilyn Monroe: The Unheard Tapes ֆիլմի պաշտոնական թրեյլերը: Ֆիլմի ռեժիսորն է Էմմա Կուպերը, պրոդյուսերը՝ Քրիս Սմիթը (ով աշխատել է Tiger King. Murder, Mayhem and Madness վավերագրական ֆիլմի վրա):

Ֆիլմը հիմնված է ոստիկանության հետաքննության հարցազրույցների վրա, որը վերաբացվել է 1992 թվականին The Marilyn Files հեռուստաշոուի հեռարձակումից հետո:

«Ջոն Հյուսթոնի և հոլիվուդյան վերնախավի հետ հարցազրույցները շատ բան կարող են բացահայտել Մերիլին Մոնրոյի կյանքի և հանկարծակի մահվան մասին»,- ասվում է ֆիլմի նկարագրության մեջ։

The Mystery of Marilyn Monroe-ն հնարավոր կլինի դիտել ապրիլի 27-ին։ Այս տարի նաև Netflix-ը կցուցադրի դերասանուհու մասին մեկ այլ՝ Blonde ֆիլմը՝  Անա դե Արմասի գլխավոր դերակատարմամբ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա