Logo

Netflix-ը հրապարակել է «The Bridgertons»-ի շարունակության առաջին կադրերը

Հեղինակ
tigran5
12:50 / 21.01.2022ՍՊՈՐՏ

Netflix սթրիմինգ ծառայությունը հրապարակել է The Bridgertons-ի երկրորդ սեզոնի առաջին կադրերը. հայտնում է Entertainment Weekly-ն։

The Bridgertons-ի շարունակությունը կհրապարակվի մարտի 25-ին:

Երկրորդ սեզոնի սյուժեի համաձայն՝ Բրիջերթոններից ավագը՝ Էնթոնին (Ջոնաթան Բեյլի) կին կփնտրի և կհանդիպի Քեյթ Շարմային (Սայմոն Էշլի)։ Նրանց միջև ոչ միայն կիրք կբորբոքվի, այլև փոխադարձ թշնամանք։ Հերոսներին սպասում են սրի կռիվներ, որսորդություն և ինտրիգներ:

Netflix-ը The Bridgertons-ի երրորդ և չորրորդ եթերաշրջանի մասին հայտարարել է դեռևս 2021 թվականի ապրիլին։

The Bridgertons-ը սերիալ է բարձր հասարակության զգայական կյանքի մասին՝ Լոնդոնի Ռեջենսիում: Սերիալի երկրորդ սեզոնը հիմնված է The Viscount Who Loved Me գրքի վրա։ 3-րդ և 4-րդ սեզոնները հիմնված կլինեն The Gentleman's Proposal-ի և Where Love Rules-ի վրա:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա