Logo

Netflix-ը կստեղծի «Red Notice» մարտաֆիլմի երկու շարունակություն

Հեղինակ
tigran5
14:03 / 14.01.2022ՍՊՈՐՏ

Red Notice - շարունակություն

Netflix-ն աշխատում է «Red Notice» մարտաֆիլմ-կատակերգության երկու շարունակությունների վրա, հայտնում է Deadline-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Պարբերականի տվյալներով՝ առաջին մասի ռեժիսոր Ռոուսոն Մարշալ Թուրբերն արդեն սկսել է սցենարը գրել։

Նկարահանումները նախատեսվում է սկսել 2023 թվականի սկզբին։ Բայց ամեն ինչ կախված կլինի գլխավոր դերակատարների՝ Ռայան Ռեյնոլդսի, Գալ Գադոտի և Դուեյն Ջոնսոնի զբաղվածությունից։

Netflix-ը ցանկանում է եռյակին վերադարձնել էկրան, ավելացնել նոր կերպարներ և նոր ֆիլմեր նկարահանել Ocean's Friends ֆրանշիզայի ոգով:

«Red Notice»-ը համարվում է Netflix-ի ամենահաջողված և ամենաթանկ նախագծերից մեկը (ըստ որոշ տվյալների՝ ֆիլմի բյուջեն կազմել է 200 մլն դոլար)։ Մարտաֆիլմը թողարկվել է նոյեմբերի սկզբին և մինչ այժմ գտնվում է Netflix-ի ամենաշատ դիտված ֆիլմերի տասնյակում։

Ֆիլմը պատմում է ՀԴԲ գործակալ Ջոն Հարթլիի (Ջոնսոն) մասին։ Նա լավագույնն է պրոֆեսիոնալ հանցագործներին հետևելու և բռնելու հարցում: Նրա նոր հանձնարարությունը խաբեբա Նոլան Բութն է (Ռեյնոլդս) և արվեստի գողը, որը հայտնի է Ռուկ անունով (Գադոտ): Նրանք համարվում են աշխարհի ամենամեծ խարդախներն իրենց ոլորտներում:

Բայց ինչ-ինչ պատճառներով եռյակը պետք է միավորվի՝ գաղտնի առաքելությունն ավարտելու և աշխարհով մեկ ճանապարհորդելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա