Logo

Netflix-ը կթողարկի խաղ՝ «The Queen's Gambit» ֆիլմի hիման վրա

Հեղինակ
Դինա Սամվելյան
14:00 / 13.06.2022Կինո
The Queen's Gambit

Netflix հոսքային ծառայությունը արտադրում է ավելի քան 50 խաղ։ Այդ շարքում է շախմատիստ Բեթ Հարմոնի մասին պատմող «The Queen's Gambit» դրաման։ Այս մասին հայտնում է Deadline-ը.

Ripstone Ltd ստուդիան մշակում է խաղը «The Queen's Gambit» շոուի հիման վրա: Ընկերությունը նախկինում թողարկել էր «Chess Ultra» շախմատային ռազմավարությունը։ Netflix խաղում օգտատերերը կկարողանան մասնակցել շախմատային մրցաշարերի և իրական ժամանակում մրցել ընկերների հետ։

Պլատֆորմը նաև կթողարկի խաղեր՝ հիմնված այնպիսի սերիալների վրա, որոնք են «Money Heist», «Shadow and Bone» և «Too Hot to Handle»:

Netflix-ի առաջին խաղը հիմնված էր Stranger Things գիտաֆանտաստիկ սերիալի վրա։ Քանի որ այն շատ սիրվեց, հոսքային ծառայությունը որոշեց զարգանալ այս ուղղությամբ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա